Չերնոգորիայի ԱԳ նախարարը հրաժարվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար պայքարից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉերնոգորիայի արտգործնախարար Իգոր Լուկշիչը հրաժարվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար պայքարից: Այս մասին նա հայտնել է իր նամակում, որը ուղարկել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանի նախագահ Մոգենց Լյուկետոֆթին:
«Ես ուզում եմ ձեզ տեղեկացննել, որ որոշել եմ հանել իմ թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար»,- ասվում է Իգոր Լուկշիչի նամակում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Չերնոգորիայի ԱԳ նախարարը երկրորդ թեկնածուն է, որը դուրս է մնում նախընտրական պայքարից: Օգոստոսի սկզին իր թեկնածությունը հանելու մասին հայտարարել էր Խորվաթիայի ԱԳ նախկին նախարար Վեսնա Պուսիչը:
Համաշխարհային կազմակերպության վարչական ղեկավարի պաշտոնը կազատվի այս տարվա վերջին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



