Կյանքից հեռացել է Nouvelles d’Armenie-ի գլխավոր խմբագիր Ժակ Թորանյանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿյանքից հեռացել է Ֆրանսիայում գործող հայկական Nouvelles d’Armenie հանդեսի գլխավոր խմբագիր Ժակ Թորանյանը:
Ժակ Թորանյանը մշտապես հետամուտ է եղել հայության խնդիրներին և եղել է Ֆրանսիայի ամենաազդեցիկ հայկական հանդեսներից մեկի հիմնադիրներից մեկը:
Ժակ Թորանյանը նաև Ֆրանսիայի հայ համայնքի նշանավոր գործիչ Արա Թորանյանի հայրն էր:
Ժակ Թորանյանի հետ վերջին հրաժեշտը տեղի կունենա սեպտեմբերի 1-ին` ժամը 11:30-ին, Փարիզի սուրբ Հավհաննես Մկրտիչ հայկական եկեղեցում:
Past.am-ի խմբագրակազմն իր ցավակցությունն է հայտնում ժակ Թորանյանի ընտանիքին և ընկերներին մտերիմի կորստի կապակցությամբ:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



