Երևան, 30.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Այդ ֆիլմի համար ես անգամ եղունգներս կարճացրի, սկսեցի գրեթե չշպարվել. Մերի Մակարյան

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը զրուցել է հաղորդավարուհի, դերասանուհի Մերի Մակարյանի հետ:

-Մերի, այժմ տեսնում ենք Ձեզ «Առաջնորդները» հեռուստասերիալում, աշնանային եթերաշրջանի հետ կապված նոր ծրագրեր չկա՞ն:

-Աշնանը, իմ տեղեկություններով, կվերսկսվեն «6-րդ զգայարանի» նկարահանումները, բայց ժամկետներ նշել չեմ կարող: Անկեղծ ասած՝ դեռ «Առաջնորդները» հեռուստասերիալից առաջ 20 մասանոց ֆիլմում եմ նկարահանվել, որի հեռարձակումն անընդհատ հետաձգվում է, գուցե աշնանային եթերաշրջանում թե մենք՝ դերասաններս, թե հեռուստադիտողը տեսնի այդ ֆիլմը, որի ռեժիսորն է տաղանդավոր մարդ Հարութ Շատյանը: Այս ֆիլմում մարմնավորում եմ գլխավոր հերոսուհուն, ով դժվար կյանքով է  ապրում. նա սկզբում սպասուհի է լինում, նրան շատ են ոտնահարում, սակայն հետագայում իր ուժեղ տեսակի շնորհիվ կարողանում է առաջ շարժվել ու բոլորից վրեժ լուծել:

-Մի անգամ նշել էիք, որ խեղճ կնոջ չեք մարմնավորի, ինչպե՞ս ստացվեց, որ համաձայնվել եք  նման դերով հանդես գալ:

-Գիտեք, իմ հերոսուհին ոչ թե խեղճ աղջիկ է, այլ սովորական մեկն է, ով փող չունի, ով դառնում է մի տղայի խաբեության զոհը, որից հետո նա ստիպված է լինում աշխատել որպես սպասուհի: Բայց հետագայում, նա կարողանում է գնալ երկրից, հարստանալ ու վրեժ լուծել: Ես հենց սկզբից էլ ասել էի, որ ինձ չեմ պատկերացնում խեղճ ու անընդհատ լացող աղջկա դերում: Միշտ էլ դերասանը սկզբում փորձում է ընկալել իր դերն, ապա սիրել այն ու ավելի ճիշտ ներկայացնել: Այստեղ կերպարս մարմնավորելու հետ խնդիրներ չառաջացան, քանի որ լավ թիմի հետ էի աշխատում:

-Ի վերջո՝ ինչո՞ւ Ձեզ Ձեր նշած խեղճ ու լացող կնոջ դերերում չեք պատկերացնում, չէ որ դերասնը պետք է յուրաքանչյուր կերպարով հանդես գա: Վախ չունե՞ք Ձեր կերտած կերպարների հետ նույնացվելու, հատկապես որ «Դժվար ապրուստ» սերիալում ունեցաք նման նախադեպ՝ Ձեզ մարդիկ ընկալում էին որպես բացասական մարդու:

-«Դժվար ապրուստ»-ում եւս ես շատ եմ լաց եղել, այնպես չէ, որ տխուր տեսարաններ չեմ ունեցել: Բայց լացելու համար էլ տարբեր իրավիճակներ կան, շատ կարեւոր է, թե ինչի համար ես լաց լինում ու ինչ է ես ուզում դրանով ասել: Թույլ մարդն իրեն անընդհատ գտնում է արցունքների մեջ, բնությունն է  այդպիսին՝ տղամարդիկ կռիվ են տալիս, հայհոյում են, կանայք՝ լաց լինում:  Բայց ես շատ եմ կարեւորում, թե ինչ իրավիճակում ես դու արտասվում: Իսկ թե ինչո՞ւ եմ նման բան ասել, պետք է նշեմ, որ խնդիրը նրանում է, որ մեր երկրում դերասանն իր միջոցներով է հարդարվում, հագնվում, գնում մատնահարդարի մոտ: Այս պարագայում ես միշտ խնամված տեսք ունեմ, իմ վարսերը միշտ հարդարված են, ես հետեւում եմ, որ իմ եղունգները լինեն միշտ հարդարված, շպարն իր տեղում լինի, այսքանից հետո ես ինչպե՞ս կարող եմ խեղճ աղջկա մարմնավորել, իմ արտաքինը ուղղակի չի համապատասխանի դրան: Իհարկե, լավ առաջարկի դեպքում ես կհամաձայնվեմ ու ամեն ինչ կանեմ, որպեսզի համապատասխանեմ կերպարին, ինչը եղավ վերընշված  ֆիլմի ժամանակ, երբ մարմնավորեցի սպասուհու: Այդ ֆիլմի համար ես անգամ եղունգներս կարճացրի, սկսեցի գրեթե չշպարվել: Բայց այսքանից հետո, միեւնույն է, ինձ խեղճ ու կրակ կերպարում չեմ կարողանում պատկերացնել:

Շարունակությունը՝ այստեղ

ՌԴ-ն ողջ աշխարհով մեկ չի վազելու և ողորմություն չի մուրալու, ինչպես ոմանք. Պուտին Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի առջև է կանգնած Երևան-Երասխ ավտոճանապարհին 67-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, որոնցից մեկն էլ հայտնվել է ավտոմեքենայի սրահում․ կա վիրավnր Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը կփոխվի. նախագիծ ԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՎոլոդինը վերընտրվել է Պետդումայի նախագահի պաշտոնում Փաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5, 4-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով Նավթատար լցանավի վրա հարձակում է եղել Հորմուզի նեղուցում Ճապոնիայում տեղի է ունեցել 6,0 մագնիտուդով երկրաշարժ Mercedes-ը վարորդի հետ միասին ընկել է մետր խորությամբ փոսի մեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹՉինաստանը և Ռուսաստանը կուժեղացնեն համագործակցությունը. ՉԺՀ ԱԳՆ Պետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարությունՍոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ ՄխիթարյանԳոռ Մինասյանը՝ Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր «ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ՄԱԿ-ը Հարավային Կորեայի և ԿԺԴՀ-ի միջև ապառազմականացված գոտում ականների պայթյունները զինադադարի խախտում է համարում ԵՄ-ն դեմ է արտահայտվել ԵԱՀԿ նախագահի պաշտոնում Վրաստանի թեկնածությանը ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանԲրազիլիան երկրորդ ընկերական խաղում հաղթեց Ավստրալիային Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փորձում են ներքին պառակտումներ սերմանել Իրանում 73-ամյա թոշակառուն բարձրացել է գինու հսկայական տակառի մեջ և չի կարողացել դուրս գալՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Արտաշատի խճուղի Մ-2 Հյուսիս–Հարավ միջպետական ճանապարհը ժամանակավոր փակվում է Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելԱռևանգման ազդանշան տված ինքնաթիռը վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 30-ի 08։00-ի դրությամբ Միջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա ԿոստանյանԱմերիկյան ԱԲ ընկերությունները Սպիտակ տանը համաձայնագիր են ստորագրել ներքին վերահսկողությունն ուժեղացնելու շուրջ ԱՄՆ-ն խստացրել է Կուբայի դեմ պատժամիջոցները 8-րդ հարկից ուսանող է ընկել․ պարելիս կորցրել է հավասարակշռությունը18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԱՄՆ-Իրանի հարաբերություններում դիվանագիտական ​​բեկում մտցնելու ջանքերը էական արդյունքներ չեն տվել․ Axios Մի քանի ժամ ջուր չի լինի․ հասցեներ Երևան-Էջմիածին ավտոճանապարհի «Նոր Զովք»-ի դիմաց բшխվել են «Mitsubishi»-ն, «BYD»-ն և «Opel»-ը․ բժիշկները պայքարnւմ են 3 վիրավnրներից 9-ամյա տղայի կյանքի համարՌուսաստանը hրթիռներով hարվածել է Կիևին․ կան զnhեր Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լայնածավալ համատեղ զինվnրական զnրավարժությունների մասին ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Խոշոր ավտովթшր․ բժիշկները պայքարում են 9-ամյա տղայի կյանքի համար․ վարորդներից մեկը ՊՆ զինծառայող էՀորոսկոպի 3 նշան, ում համար աշունը «ցավոտ» կլինիԿատարը չի կարողացել առաջընթացի հասնել ԱՄՆ-Իրան երկխոսության մեջ Երևանի հարավային մուտքի՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կերակառուցվի Ինչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԹրամփ. Գեյթսն այլևս չի համարում, որ ԱԲ-ն կհանգեցնի 1 միլիարդ մարդու մահվան Իշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Կառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց․ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվի Նուրմագոմեդովը հայտնել է իր պատրաստակամությունը UFC-ում իր նորամուտը նշելու Արման Ծառուկյանի դեմ Թրամփը Կիմ Չեն Ընին անվանել է իր ընկերը