Աուտիզմով տառապող 6-ամյա աղջկա նկարներն իսկական գլուխգործոցներ են
ՖՈՏՈԱնգլիայում բնակվող վեցամյա Իրիս Գրեյս Հալմսշոն բացառիկ օրինակ է անսպասելի և արժեքավոր պարգևի, որ մենք գտնում ենք յուրահատուկ մարդկանց մոտ: Իրիսը նկարչուհի է և նրա նկարները հաճախ համեմատվում են Կլոդ Մոնեի կտավների հետ, քանի որ նա մեծ ուշադրություն է դարձնում մանրուքներին և գույնի ֆենոմենալ զգացում ունի:
Իրիսի տաղանդը նկատել էին 2013 թվականին: Նրա ծնողները ոգևորել են իրենց փոքրիկին, որպեսզի նա շարունակի նկարել և ինքնարտահայտվել: Շուտով նրանք նկատել են, որ իրենց դուստրը ոչ միայն սիրում է նկարչությունը, այլ նաև նա շատ լավ հասկանում է, թե ինչ է անում՝ թուղթը տարբեր գույներով զարդարելով:
Իրիսը ոչ միայն բազմաթիվ երկրպագուներ ունի ողջ աշխարհում, այլ նա նաև վաճառում է իր կտավները կոլեկտորներին: Հավատացնում եմ՝ դուք նման կտավներ չեք տեսել:
Փոքրիկ Իրիսին իր գլուխգործոցների ստեղծման մեջ օգնում է իր հավատարիմ կատուն:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: