Եվրոպական հանձնաժողովը պատրաստ է օգնություն ցուցաբերել Իտալիային
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրոպական հանձնաժողովը պատրաստ է տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները վերացնելու համար Իտալիայի կառավարությանը անհրաժեշտ օգնություն տրամադրել: «Ռիա Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտարարել է Մարդասիրական օգնության և ճգնաժամային կառավարման հարցերով եվրոպական հանձնակատար Քրիստոս Ստիլիանիդիսը: Վերջինիս խոսքով` իրենց համակարգը կապի մեջ է Իտալիայի ղեկավարության հետ և երկուստեք կարիքների գնահատում են իրականացնում՝ անհրաժեշտ օգնություն տրամադրելու համար:
«Դեռ իտալական կառավարությունը դիմել Կոպեռնիկոսի անվան արտակարգ իրավիճակների ծառայությանը՝ արբանյակների միջոցով ներկայացնելու վնասի ծավալները աղետի գոտում: Այն, իհարկե, կկատարվի»,- նշված է Բրյուսելում Ստիլիանիդիսի արած հայտարարության մեջ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



