Թուրքիայում բախումներում եւս 5 զինվոր է սպանվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի քրդաբնակ տարածաշրջանի կենտրոն Դիարբեքիրում թուրքական զինվորականների դեմ հարձակման արդյունքում սպանվել են 5 զինծառայողներ:
Այս մասին հայտնում է թուրքական Haber7 լրատվական կայքը:
Նախնական տվյալներով` միջադեպի հետեւում կանգնած են Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) մարտիկները:
Թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ այսօր նվազագույնը երեք զինծառայողներ են սպանվել Թուրքիայի հարավային Անթալիա նահանգի հանգստավայրերում անհայտ անձանց կողմից հարձակման արդյունքում:
Ըստ գործակալության` զինված մարդիկ գրոհել են Բելբիդի ավանի շրջանում զինվորականներով ավտոմեքենայի վրա: Զինծառայողները սպանվել են փոխհրաձգության ժամանակ:
Որեւէ խմբավորում դեռեւս իր վրա չի վերցրել տեղի ունեցածի պատասխանատվությունը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



