Մահացել է Գերմանիայի նախկին նախագահ Վալտեր Շելը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵրկրատև հիվանդությունից հետո 97 տարեկանում մահացել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախկին նախագահ Վալտեր Շելը: Վկայակոչելով Interfax-ը` գրում է «Արմենպրես»-ը:
Շելը ծնվել է 1919 թվականին Զոլինգենե քաղաքում, 1938 թվականին ծառայել է նացիստական Գերմանիայի ռազմաօդային ուժերում, ծառայել մինչ ավագ լեյտենանտի կոչումը:
1960-ականներին Շելը զբաղեցրել է Տնտեսական համագործակցության նախարարի, իսկ 1969-1974թթ. ԳԴՀ-ի ԱԳՆ և փոխկանցլերի պաշտոնները: 1974-1979 թթ. նա եղել է Գերմանիայի նախագահը:
Շելը Վիլի Բրանդտի հետ համարվում է նոր «արևելյան քաղաքականության» հայրը, ինչը հիմք հանդիսացավ Գերմանիայի Դաշնային և Գերմանիայի Դեմոկրատական հանրապետությունների միավորման համար:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



