Երևան, 30.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչու՞ են ամուսնալուծվում կենդանակերպի նշանները

ԼԱՅՖ

Խոյ

Ընտանիք ստեղծելիս Խոյի համար ամենաբարդն է համերաշխ ապրել կողակցի հետ և գնալ փոխզիջումների։ Խոյն անհանդուրժողականություն, համառություն և անհամբերություն է ցուցաբերում,  նույնիսկ մանր հարցերում։ Կոնֆլիկտների հիմնական պատճառը Խոյի սեփական  էգոիզմն է դառնում, իսկ հարաբերությունների առաջին անախորժությունը արտահայտվում է, երբ Խոյը հաշվի չի առնում զուգընկերոջ կարծիքն ու հետաքրքրությունները։

Ցուլ

Ցուլը բավականին ներդաշնակ նշան է ընտանեկան կյանքի հարցերում։ Սակայն ներդաշնակությունն իրեն անհրաժեշտ է ոչ միայն հարաբերություններում, այլ նաև ֆինանսական հարցերում։ Եթե զույգի նյութական վիճակն անկայուն է և մտահոգություններ է առաջացնում, ապա Ցուլին խորհուրդ չի տրվում ամուսնանալ, քանի որ բաժանման պատճառը հենց ֆինանսների բացակայությունն է դառնում։

Երկվորյակներ

Երկվորյակներն ամենից շատ շփման և շրջապատի ընդլայնման կարիք են զգում, որտեղ, իհարկե, կան հակառակ սեռի ներկայացուցիչներ։ Սա կարող է Երկվորյակի կողակցի խանդի պատճառ լինել։ Բնատուր մարդամոտությունն իսկապես մեծացնում է ինտիմ հարաբերությունների ռիսկը, սակայն սա Երկվորյակին սիրային արկածներ հայցողի պիտակով կնքելու պատճառ  չէ։

Խեցգետին

Խեցգետնի նշանը  կապված է նախնիների արմատների, տան և ընտանիքի հետ, ինչը ոչ միշտ է դրական դեր խաղում։ Հարաբերություններում լարվածության պատճառը կարող են լինել օրինակ՝բնակարանային խնդիրները, ամուսնու ազգականների հետ կոնֆլիկտը, ծնողների հետ համատեղ ապրելու փաստը, ազգականների միջամտությունը երիտասարդ ընտանիքի կյանքի մեջ։ Համատարած իրավիճակ՝ ամուսնացած տղամարդը կնոջ հետ միասին  զոկանչ է ձեռք բերում, իսկ կինը՝ սկեսուր։

Առյուծ

Առյուծի նշանը կապված է երեխաների հետ, և Առյուծի ընտանիքում վեճերի պատճառը հաճախ երեխաներն են լինում, կամ, օրինակ՝ երեխաներին դաստիարակության մեթոդները։ Ի դեպ, երեխաների բացակայությունն էլ կարող է հարաբերությունների խզման պատճառ լինել։ Առյուծը նաև սիրում է զվարճանքներ և հաճույքներ, ինչը կարող է դավաճանության դրդել՝ իջեցնելով ընտանիքի նկատմամբ պարտականության և պատասխանատվության զգացողության մակարդակը։

Կույս

Կույսի նշանը կապված է պարտավորությունների, աշխատանքի և առողջության հետ։ Աշխատանքային և ֆինանսական հարցերը (թե ով և որքան պետք է վաստակի) հաճախ տարաձայնություններ են առաջացնում։ Կարևոր դեր է խաղում սեփական առողջության մասին մտահոգությունը։ Վատ սովորությունները հատկապես նյարդայնացնում են Կույսին։

Կշեռք

Կշեռքների ամուսնալուծությունների պատճառները ամենապարզն են և առօրեական՝ էմոցիոնալ պոռթկումները, վեճերը, սկանդալները, սուտը, դավաճանությունը և այլն... Այդուհանդերձ, Կշեռքների համար շատ կարևոր է, որ իրենց կողակիցը կարողանա զիջել, խաղաղ ճանապարհով և առանց բուռն տեսարանների լուծել վեճերը։

Կարիճ

Հնարավոր է, որ հենց Կարիճներն են տարածել այն կարծիքը, որ ամուսնական սեքսը հոգնեցնում է, և միությունում անխուսափելի է սեքսուալ ձգողականության թուլացումը։ Դավաճանությունը այս մարդկանց ամուսնալուծությունների հիմնական պատճառն է։ Կարիճները կարող են շատ կասկածամիտ լինել՝ վիրավորելով կողակցին իրենց անհիմն և չարդարացված խանդով։

Աղեղնավոր

Ազատասեր Աղեղնավորը ընտանիքում հաճախ ընտելացած և հանդարտ է թվում, սակայն դա ապակողմնորոշող կարծիք է։ Նույնիսկ եթե ընտանեկան կյանքը բարեկեցիկ է, չի նշանակում, որ Աղեղնավորը երջանիկ է։ Հաճախ ամուսնությունը նա ընկալում է որպես ձանձրալի և միապաղաղ կյանք և սկսում է փնտրել նոր զգացողություններ։ Ամուսնալուծության  մեկ այլ պատճառ կարող է լինել, եթե Աղեղնավորի կողակիցը չի կիսում իր ձգտումներն ու հետաքրքրությունները։

Այծեղջյուր

Այծեղջյուրը կարիերայի շարժիչ է համարվում։ Ամուսնությունը կարող խոչընդոտ հանդիսանալ և հաճախ Այծեղջյուրը այս հարցում բարդ ընտրության առաջ է կանգնում։ Սակայն շատ Այծեղջյուրներին ավելի հեշտ է հասնել հաջողությունների՝ ունենալով հուսալի թիկունք, և այստեղ շատ բան կախված է կողակցից։ Իսկ կողակցի դժգոհությունը  հոգեկան դիսկոմֆորտ է առաջացնում հավակնոտ Այծեղջյուրի մոտ, ինչն էլ ընտանիքի փլուզման պատճառ է դառնում։

Ջրհոս

Ջրհոսի համար ամուսնությունը որոշակի նեղ շրջանակ է խորհրդանշում, որտեղ իրեն բարդ է «խցկվել» ։ Բայց եթե Ջրհոսը հասունացել է ընտանեկան կյանքի համար, ապա իր համար բարդ կլինի կյանքի սովորական ընթացքը փոխել, օրինակ՝ հրաժարվել ուրախ ժամանցից, ընկերական շրջապատից և այլն... Կենցաղային խնդիրները հիմնականում ոչ միայն բեռ են Ջրհոսի համար, այլ նաև տհաճություն են պատճառում, և պատասխանատվությունը,  որն անխուսափելի է ընտանիքում, նա նախընտրում է տեղափոխել կողակցի ուսերին։ Անախորժություններից խուսափելու համար Ջրհոսը պետք է «ես»- ը փոխի «մենք»-ի։

Ձկներ

Բացթողումները, անավարտ խոսակցությունները, գաղտնիքները հաճախ զարգացող կոնֆլիկտի պատճառ են դառնում Ձկների ընտանիքում։ Եթե մինչ ամուսնանալը Ձկները նախընտրում են արտահայտել իրենց մտքերը, ապա ընտանեկան կյանքում ամեն ինչ հակառակն է ստացվում։ Հաճախ Ձկները լռում են և չեն արտահայտում իրենց անհանգստությունն , իսկ հետո պոռթկում են մի անսպասելի պահին։ Ըստ աստղագուշակի՝ ամուսնացած Ձկները ավելի հաճախ են խաբում իրենց կողակցին և «երկակի կյանք» վարում։ Նաև Ձկները ենթարկված են այնպիսի մոլության, ինչպիսինն է ալկոհոլը, որն էլ ամուսանլուծությունների ամենատարածված պատճառն է։

Աղբյուրը՝ Otvetnavse.com

NEWS.am STYLE

Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը կփոխվի. նախագիծ ԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՎոլոդինը վերընտրվել է Պետդումայի նախագահի պաշտոնում Փաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5, 4-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով Նավթատար լցանավի վրա հարձակում է եղել Հորմուզի նեղուցում Ճապոնիայում տեղի է ունեցել 6,0 մագնիտուդով երկրաշարժ Mercedes-ը վարորդի հետ միասին ընկել է մետր խորությամբ փոսի մեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹՉինաստանը և Ռուսաստանը կուժեղացնեն համագործակցությունը. ՉԺՀ ԱԳՆ Պետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարությունՍոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ ՄխիթարյանԳոռ Մինասյանը՝ Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր «ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ՄԱԿ-ը Հարավային Կորեայի և ԿԺԴՀ-ի միջև ապառազմականացված գոտում ականների պայթյունները զինադադարի խախտում է համարում ԵՄ-ն դեմ է արտահայտվել ԵԱՀԿ նախագահի պաշտոնում Վրաստանի թեկնածությանը ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանԲրազիլիան երկրորդ ընկերական խաղում հաղթեց Ավստրալիային Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փորձում են ներքին պառակտումներ սերմանել Իրանում 73-ամյա թոշակառուն բարձրացել է գինու հսկայական տակառի մեջ և չի կարողացել դուրս գալՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Արտաշատի խճուղի Մ-2 Հյուսիս–Հարավ միջպետական ճանապարհը ժամանակավոր փակվում է Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելԱռևանգման ազդանշան տված ինքնաթիռը վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 30-ի 08։00-ի դրությամբ Միջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա ԿոստանյանԱմերիկյան ԱԲ ընկերությունները Սպիտակ տանը համաձայնագիր են ստորագրել ներքին վերահսկողությունն ուժեղացնելու շուրջ ԱՄՆ-ն խստացրել է Կուբայի դեմ պատժամիջոցները 8-րդ հարկից ուսանող է ընկել․ պարելիս կորցրել է հավասարակշռությունը18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԱՄՆ-Իրանի հարաբերություններում դիվանագիտական ​​բեկում մտցնելու ջանքերը էական արդյունքներ չեն տվել․ Axios Մի քանի ժամ ջուր չի լինի․ հասցեներ Երևան-Էջմիածին ավտոճանապարհի «Նոր Զովք»-ի դիմաց բшխվել են «Mitsubishi»-ն, «BYD»-ն և «Opel»-ը․ բժիշկները պայքարnւմ են 3 վիրավnրներից 9-ամյա տղայի կյանքի համարՌուսաստանը hրթիռներով hարվածել է Կիևին․ կան զnhեր Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լայնածավալ համատեղ զինվnրական զnրավարժությունների մասին ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Խոշոր ավտովթшր․ բժիշկները պայքարում են 9-ամյա տղայի կյանքի համար․ վարորդներից մեկը ՊՆ զինծառայող էՀորոսկոպի 3 նշան, ում համար աշունը «ցավոտ» կլինիԿատարը չի կարողացել առաջընթացի հասնել ԱՄՆ-Իրան երկխոսության մեջ Երևանի հարավային մուտքի՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կերակառուցվի Ինչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԹրամփ. Գեյթսն այլևս չի համարում, որ ԱԲ-ն կհանգեցնի 1 միլիարդ մարդու մահվան Իշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Կառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց․ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվի Նուրմագոմեդովը հայտնել է իր պատրաստակամությունը UFC-ում իր նորամուտը նշելու Արման Ծառուկյանի դեմ Թրամփը Կիմ Չեն Ընին անվանել է իր ընկերը ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Կոմոտինի Խաղաղության հրապարակը և Յանինայի քաղաքապետարանի շենքը լուսավորվել են Հայաստանի Հարապետության դրոշի գույներով Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր