Ինդոնեզիայում գրեթե 10 հազար մարդ է տարահանվել Սինաբունգ հրաբխի պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻնդոնեզիայի Սումատրա կղզու հյուսիսի բնակավայրերից գրեթե 10 հազար մարդ Է տարահանվել Սինաբունգ հրաբխի ակտիվացումից հետո: Այս մասին հայտնել Է Detick նորությունների պորտալը:
Ներկայում տեղական իշխանությունները լիովին փակել են հրաբխի խառնարանից 7 կիլոմետր հեռավորությամբ գոտին: Մոխրի առաջին արտանետումը գրանցվել Է օգոստոսի 24-ին, օրվա ընթացքում հրաբուխը շարունակել Է ակտիվությունը, ծխի եւ շիկացած մասնիկների սյան բարձրությունը հասել Է 3,5 կիլոմետրի:
Սինաբունգը համարվում Է գործող հրաբուխ, ծովի մակերեւույթից դրա բարձրությունը հասնում Է 2460 մետրի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



