Ամերիկյան Ինդիանա նահանգում ավերիչ տորնադո է տեղի ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵրեք ուժեղ տորնադո է տեղի ունեցել ԱՄՆ Ինդիանա նահանգի կենտրոնական մասում, որի հետեւանքով լուրջ վնաս է հասցվել ենթակառուցվածքներին, շուրջ 15-20 մարդ է տուժել, հաղորդում է CNN-ը:
Նահանգի ոստիկանության տվյալներով, տուժածները Հուարդի շրջանի բնակիչներ են: «Արձնագրված վնասվածքներն այս պահին թեթեւ են, նրանց մեծ մասը թռչող առարկաների հարվածների արդյունք է»,-ասված է ոստիկանության հաղորդագրությունում:
Քոքոմոյի քաղաքապետ Գրեգ Գուդնայթը հայտնել է, որ աղետը «լուրջ վնաս է հասցրել ունեցվածքին»:
«Ես գտնվում եմ բնակելի թաղամասում, այստեղ ավերված են բազմաթիվ տանիքներ, կոտրվել են ապակիներ, չկա էլեկտրականություն: Սա զգալի վնաս է: Այս պահին ես տեսնում եմ 50 վնասված տուն, եւ մենք դեռ շարունակում ենք ստուգել»,-ասել է նա:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



