Երկքաղաքացիություն ստանալիս այլևս պարտադիր չի լինի հայտնել ոստիկանությանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ կառավարությունը հավանություն տվեց Ոստիկանության ներկայացրած նախագծերի փաթեթին, որով նախատեսվում է վերացնել ՀՀ քաղաքացու կողմից այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դեպքում լիազոր մարմնին՝ ՀՀ ոստիկանությանը, սահմանված կարգով հայտնելու պահանջն ու այդ մասին չհայտնելու համար նախատեսված վարչական պատասխանատվությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը ներկայացրեց ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը:
«Պրակտիկայի վերլուծությունից պարզ է դառնում, որ հիմնականում երկքաղաքացիության փաստերն ի հայտ են եկել ոչ թե երկքաղաքացիների կողմից այդ մասին սահմանված կարգով տեղեկացնելու, այլ անձնագրային և վիզաների վարչության կողմից նրանց մատուցվող ծառայությունների ընթացքում, իսկ վարչական պատասխանատվության ենթարկվել է ընդամենը 1 անձ»,- ասաց նա:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին



