Երևան, 30.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ուշադրության նշաններ, որոնք ցանկացած կին գնահատում է

ԼԱՅՖ

1. Ողջույնի եւ հրաժեշտի համբույր

Ոչ մի բան այդպես չի օգնում մեզ մեր տեղում զգալ, որքան թանկ մարդու առավոտյան եւ հրաժեշտի համբույրը: Համաձայնիր, որ դա քեզ էլ է հաճելի, դե իսկ որքան հաճելի է կնոջը: Երբ քո տիկինը աշխատանքի է գնում կամ տուն է վերադառնում, նրան համբույրով ողջունելը հոգեկան հարաբերությունները պահպանելու գերազանց միջոց է: Այդ համբույրների ջերմ ու բարեհամբույր էֆեկտը մեզ այն ժամանակներն է հիշեցնում, երբ մեր նախնիները մարդանման կապիկներ էին, իսկ իրենց համակրանքն արտահայտում էին մանր մակաբույծներին հետեւելով: Ողջույնի համբույրը նշանակում է «ուրախ եմ քեզ տեսնել», իսկ հրաժեշտինը՝ «քեզ կկարոտեմ»:

2. Միմյանց հպվել

Եթե ասես՝ «այդ ամենը անիմաստ բաներ են, տղամարդիկ իրենց տիկնանց հետ գրկախառնված չեն քնում՝ նրանց իրենց մորուքով փաթաթելով», դու բացարձակապես սխալվում ես: Գրկախառնությունը նորմալ հարաբերությունների առանցքային գործոններից է: Եթե ձեզ հաճելի չէ օրվա մեջ մեկ անգամից ավելի հաճախ գրկախառնվելը, ձեր հարաբերությունները չի կարելի նորմալ համարել: Նույնիսկ  դյուրազգացները ցանկանում են գրկել եւ կողքին մոտ մարդուն ավելի հաճախ զգալ: Հեքիաթ չէ այն, որ գրկախառնությունները կյանքը երկարացնում են:

3. Հաճելի մանրուքներ

Ոչ մի աղջիկ չի հրաժարվի ծաղկեփնջից: Գլխավորն, իհարկե, նրան դուր եկող ծաղիկներ ընտրելն է, այլապես անակնկալը կարող է ամենեւին էլ հաճելի չլինել:

Անշուշտ, կանանց համար միայն ծաղիկները չեն ակնահաճո: Գրառում կատարիր թղթի վրա եւ դիր պիջակի գրպանում, նրան սկայպով մի քանի քնքուշ հաղորդագրություն ուղարկիր, նախաճաշ պատրաստիր, սուրճ եփիր, նրա հետ զբոսնելու գնա եւ մանկական կավիճներով ասֆալտի վրա ինչ-որ բան նկարիր: Նրա նախընտրած շոկոլադը գնիր, զվարճալի գլխարկ նվիրիր, մտաբերիր նրա մոր տարեդարձի օրը: Մանրուքների կույտը մեծ է: Գլխավորը երեւակայություն ունենալն է, որը կանանց հետ հարաբերություններն ամրացնում է:

4. Նկատել մանրուքները եւ հաճոյախոսել

Աղջիկները չափազանց շատ ժամանակ են ծախսում լավ տեսք ունենալու համար: Դիմահարդարումը, մանիկյուրը, սանրվածքը եւ համանման այլ գործընթացները մեկ նպատակ են հետապնդում, որ նրանց ուշադրություն դարձնեն եւ նրանցով հիանան: Բարեհամբույր եղիր, նկատիր այդ անհեթեթությունը: Իհարկե, կան կանայք, որ այդ ամբողջ մանիպուլյացիան իրենց համար են անում (այո, իրականում կան այդպիսիք), բայց կան նաեւ այնպիսիք, որոնք ընդհանրապես իրենց չեն հետեւում:

Նրա նոր կտրվածքը կամ հագած նոր զգեստը նկատելը կարեւոր է: Կանայք ջանում են լավ տեսք ունենալ, իսկ եթե նրան իրոք սազում է, կարելի է եւ պետք նրան գովել: Առանձնապես դժվար չէ նկատել, որ կնոջ մեջ ինչ-որ բան փոխվել է: Եթե դա չնկատես, ապա երկու տրամաբանական բացատրություն կա: Առաջին՝ դու անիմաստ ես համարում այդպիսի «մանրուքներ» տեսնելը, որովհետեւ դու տղամարդ ես, դա տղամարդու գործ չէ, «կանայք սիրում են, երբ ամեն ինչ խիստ է ու առանց քնքշությունների»: Երկրորդ՝ դու նրա վրա թքած ունես: Ոչ մեծ հաճոյախոսությունները քեզ կօգնեն ցանկացած հարաբերություններում երկար ճանապարհ անցնել:

5. Լվա ափսեները

Բավական է ասել, որ դա կնոջ գործն է: Մենք այն ժամանակներում ենք ապրում, երբ սահմանը ջնջված է: Նա քեզ համար ընտիր ընթրիք պատրաստե՞լ է: Ինչո՞ւ դրանից հետո չլվանալ ափսեները: Դա հրաշալի ցույց կտա, որ անկեղծորեն գնահատում ես քեզ համար նրա արածը, եւ ուտելիքն իսկապես համեղ էր: Դա նուրբ ակնարկ է, որ «նա կին է, ոչ թե աման լվացող» եւ այդ ոգով էլի բաներ: Ի վերջո պատկերացրու, որ նա ստիպված է այդ ամենը լվանալ: Նա կերակուր է պատրաստել, դրա վրա որոշակի ջանք է գործադրել, իսկ հիմա ստիպված է նաեւ կաթսաներն ու ափսեները լվանալ, մինչ դու կուշտ եւ գոհ նստած կլինես համակարգչի առջեւ:

6. Օգնի՛ր նրան հանել/հագնել վերնազգեստը

Ոչ մի բան կնոջն այնքան չի շփոթեցնում, որքան վերարկուն հանելուն օգնելը: Դու նրան օգնում ես եւ այն կախիչից կախում: Ակնհայտ է, որ նա կարող է առանց քեզ էլ դա անել, բայց այդ հաճելի «ասպետական» մանրուքը բարձրացնում է եւ քո, եւ նրա տրամադրությունը: Դա այն նույն  օպերայից է, ինչ տիկնոջ առջեւ դուռ բացելը:

Կնոջը հագնվելիս օգնելը նույնպես քո կողմից հաճելի շփոթեցնող քայլ է: Եթե հարաբերությունները պատկերացնենք որպես համակարգչային որեւէ խաղի քո թիմի անդամների տեղաբաշխման հարթություն, վերնազգեստի հարցում օգնությունը քեզ 100 հնարավորից 10 միավոր կտա:

7. Նրան հետեւից գրկել, համբուրել ճակատը, այտերը

Ճակատը, այտերը եւ քիթը համբուրելը հաճելի է եւ լավ: Ինձ հատկապես դուր է գալիս քիթը համբուրելը, բայց դա անձնական նախապատվություն է: Դա կնոջը հասկացնում է, որ դու ուզում ես ուղղակի կողքին լինել, դու նրա կողքին խանդաղատանքով ես լցվում եւ քեզ հաճելի է նրա կողքին լինել, նույնիսկ երբ նա քեզ համար ճաշ չի պատրաստում եւ դուք սեքսով չեք զբաղված:

 

Աղբյուրը՝ NEWS.am STYLE

Արաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5, 4-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով Նավթատար լցանավի վրա հարձակում է եղել Հորմուզի նեղուցում Ճապոնիայում տեղի է ունեցել 6,0 մագնիտուդով երկրաշարժ Mercedes-ը վարորդի հետ միասին ընկել է մետր խորությամբ փոսի մեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹՉինաստանը և Ռուսաստանը կուժեղացնեն համագործակցությունը. ՉԺՀ ԱԳՆ Պետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարությունՍոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ ՄխիթարյանԳոռ Մինասյանը՝ Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր «ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ՄԱԿ-ը Հարավային Կորեայի և ԿԺԴՀ-ի միջև ապառազմականացված գոտում ականների պայթյունները զինադադարի խախտում է համարում ԵՄ-ն դեմ է արտահայտվել ԵԱՀԿ նախագահի պաշտոնում Վրաստանի թեկնածությանը ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանԲրազիլիան երկրորդ ընկերական խաղում հաղթեց Ավստրալիային Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փորձում են ներքին պառակտումներ սերմանել Իրանում 73-ամյա թոշակառուն բարձրացել է գինու հսկայական տակառի մեջ և չի կարողացել դուրս գալՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Արտաշատի խճուղի Մ-2 Հյուսիս–Հարավ միջպետական ճանապարհը ժամանակավոր փակվում է Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելԱռևանգման ազդանշան տված ինքնաթիռը վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 30-ի 08։00-ի դրությամբ Միջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա ԿոստանյանԱմերիկյան ԱԲ ընկերությունները Սպիտակ տանը համաձայնագիր են ստորագրել ներքին վերահսկողությունն ուժեղացնելու շուրջ ԱՄՆ-ն խստացրել է Կուբայի դեմ պատժամիջոցները 8-րդ հարկից ուսանող է ընկել․ պարելիս կորցրել է հավասարակշռությունը18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԱՄՆ-Իրանի հարաբերություններում դիվանագիտական ​​բեկում մտցնելու ջանքերը էական արդյունքներ չեն տվել․ Axios Մի քանի ժամ ջուր չի լինի․ հասցեներ Երևան-Էջմիածին ավտոճանապարհի «Նոր Զովք»-ի դիմաց բшխվել են «Mitsubishi»-ն, «BYD»-ն և «Opel»-ը․ բժիշկները պայքարnւմ են 3 վիրավnրներից 9-ամյա տղայի կյանքի համարՌուսաստանը hրթիռներով hարվածել է Կիևին․ կան զnhեր Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լայնածավալ համատեղ զինվnրական զnրավարժությունների մասին ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Խոշոր ավտովթшր․ բժիշկները պայքարում են 9-ամյա տղայի կյանքի համար․ վարորդներից մեկը ՊՆ զինծառայող էՀորոսկոպի 3 նշան, ում համար աշունը «ցավոտ» կլինիԿատարը չի կարողացել առաջընթացի հասնել ԱՄՆ-Իրան երկխոսության մեջ Երևանի հարավային մուտքի՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կերակառուցվի Ինչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԹրամփ. Գեյթսն այլևս չի համարում, որ ԱԲ-ն կհանգեցնի 1 միլիարդ մարդու մահվան Իշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Կառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց․ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվի Նուրմագոմեդովը հայտնել է իր պատրաստակամությունը UFC-ում իր նորամուտը նշելու Արման Ծառուկյանի դեմ Թրամփը Կիմ Չեն Ընին անվանել է իր ընկերը ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Կոմոտինի Խաղաղության հրապարակը և Յանինայի քաղաքապետարանի շենքը լուսավորվել են Հայաստանի Հարապետության դրոշի գույներով Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումը