Դեսպան Մկրտչյանը և Լիբանանի Արդարադատության խորհրդի նախագահը կարևորել են երկկողմ համագործակցության ընդլայնումը
ՔԱՂԱՔԱԿԱՆԼիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը օգոստոսի 25-ին հանդիպում է ունեցել Լիբանանի Վերաքննիչ դատարանի առաջին նախագահ, Արդարադատության խորհրդի նախագահ Ժան Դաուդ Ֆահեդի հետ:
Զրույցի ընթացքում ժան Ֆահեդը դեսպանին ներկայացրեց Լիբանանի դատական համակարգի առանձնահատկությունները, ինչպես նաև այլ երկրների հետ համագործակցության փորձը և աշխարհագրությունը:
Դեսպան Մկրտչյանն իր հերթին անդրադարձ կատարեց Հայաստանի դատական համակարգին և այդ ոլորտում իրականացվող բարեփոխումներին:
Կողմերը կարևորեցին փոխայցելությունների կազմակերպումը և դատաիրավական ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնումը ու ամրապնդումը:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



