Ռոնալդու․ Առանց թիմակիցներիս այս մրցանակը չէի ստանա
ՍՊՈՐՏԱրդեն տեղեկացրել ենք, որ «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն արժանացել է Եվրոպայի 2015-16թթ․ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակին։ ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքի հետ զրույցում Ռոնալդուն նշել է, որ առանց թիմակիցների նման հաջողության չէր հասնի։
«Ցանկանում եմ ընդգծել Պորտուգալիայի հավաքականի հանգամանքը, չէ՞ որ մենք առաջին անգամ դարձանք Եվրոպայի չեմպիոն։ Այդ հաղթանակը տարբերվում էր Չեմպիոնների լիգայի հաղթանակից։ Հավաքականի հետ տիտղոս նվաճելն իմ կարիերայի գագաթնակետն էր։
Մրցանակը ստանում եմ առաջնահերթ թիմակիցներիս շնորհիվ։ Ինքս էլ տքնաջան աշխատում եմ, սակայն առանց նրանց նման հաջողության հնարավոր չէ հասնել։ Շնորհակալ եմ «Ռեալում» և Պորտուգալիայի հավաքականում իմ թիմակիցներին»,-ասել է Ռոնալդուն։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
26-ամյա տղամարդու կնոջ հայրը, մայրը, տատիկը և քրոջ ամուսինը ծեծի են ենթարկել իրեն և 19-ամյա կնոջը



