Իտալիայում երկրաշարժը վնասել կամ քանդել է գրեթե 300 պատմական շենքեր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻտալիայում երկրաշարժը վնասել կամ քանդել Է պատմական նշանակություն ունեցող 293 շենքեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, հայտնել Է երկրի մշակույթի նախարար Դարիո Ֆրանչեսկինին:
Ըստ France-Presse գործակալության հաղորդման՝ խոսքն առավելապես վերաբերում Է XIII – XIV դարերի տաճարների, պալատների եւ հուշարձանների: Տարերքը գործնականում լիովին ոչնչացրել Է Ամատրիչեի պատմական կենտրոնը, որն ժամանակին ճանաչվել Է «հարյուր եկեղեցիների քաղաք»:
Քաղաքի գխավոր տեսարժան կառույցը՝ սուրբ Ֆրանցիսկոսի բազիլիկը, քանդվել Է մասնակիորեն: Սուրբ Օգոստինոսի եկեղեցին, որը կառուցվել Է 1428 թվականին եւ գտնվում Է Ամատրիչեի մերձակայքում, ամբողջովին քանդված Է:
Տարածաշրջանում սեյսմիկ ակտիվությունը չի դադարում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
2
Հունիսի 11-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ
3
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...
4
Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու
5
Անոմալ չափերի օձ՝ Սյունիքում



