Սահակաշվիլիի տիկինը Վրաստանի ընտրություններում երկրորդն է նախկին իշխող կուսակցության ցուցակում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի տիկինը՝ Սանդրա Ռուլովսը, հանրապետության խորհրդարանական ընտրություններում, որոնք տեղի կունենան հոկտեմբերի 8-ին, երկրորդը կլինի «Միասնական ազգային շարժում» կուսակցության ընտրական ցուցակում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ռուլովսը, որը որոշել է զբաղվել քաղաքականությամբ, պատգամավորի թեկնածուի պաշտոնի համար «Ազգային շարժում» կուսակցությունից ներկայացվել է Զուգդիդի շրջանի մեծամասնական ընտրատարածքում:
«Սանդրա Ռուլովսը երկրորդը կլինի «Միասնական ազգային շարժում» կուսակցության համամասնական ցուցակում»,- ասված է կուսակցության տարածած հայտարարության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



