Իտալիայում երկրաշարժից զոհվածների թիվը հասել է 267-ի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻտալիայի կենտրոնական մասում օգոստոսի 24-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել Է 267-ի: Այս տվյալները, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հրապարակել Է երկրի Քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտը:
Իտալիայում 6,0 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել լույս օգոստոսի 24-ի գիշերը: Առաջին ցնցումը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 03:36-ին (Երեւանի ժամանակով՝ 05:36-ին), դրան հաջորդել է եւս մեկը՝ ավելի փոքր ուժգնությամբ: Էպիկենտրոնը գտնվում էր Հռոմից 113 կիլոմետր հյուսիս-արեւելք ընկած շրջանում: Օջախը, ըստ տարբեր տվյալների, 4-ից մինչեւ 10 կիլոմետր խորության վրա էր:
Ստորգետնյա ցնցումների հետեւանքով առավել մեծ ավերածություններ են եղել Ամատրիչե, Ակումոլի եւ Պեսկարա դել Տրոնտո բնակավայրերում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



