Գյումրիում 61-ամյա տղամարդը ընկել է իր ննջասենյակի պատուհանից ու մահացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳյումրիում օգոստոսի 26-ին 61-ամյա տղամարդ է ընկել իր ննջասենյակի պատուհանից ու մահացել:
Գյումրիի բժշկական կենտրոնից NEWS.am-ին հայտնեցին, որ 61-ամյա Սերգեյ Ամիրխանյանն առավոտյան 9:55-ին իրենց մոտ է տեղափոխվել պոլիտրավմայով, թոքերի պատռվածքներով, աջ ազդրի կոտրվածքով, սալջարդերով, վերքերով եւ քերծվածքներով:
Տղամարդը հետազոտվել է տարբեր մասնագետների կողմից, ստացել համախատասխան բուժօգնություն, սակայն վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի են եղել, 10:30-ին տղամարդը մահացել է:
NEWS.am-ի տեղեկություններով՝ տղամարդը ինքնասպանություն է գործել առողջական խնդիրների պատճառով: Օրեր առաջ էլ նա փորձել է երակները կտրելու միջոցով վերջ տալ կյանքին, բայց չի հաջողվել:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
26-ամյա տղամարդու կնոջ հայրը, մայրը, տատիկը և քրոջ ամուսինը ծեծի են ենթարկել իրեն և 19-ամյա կնոջը



