Երևան, 06.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վաղ տարիքի հայտնիության, սիրավեպերի եւ Մայքլ Ջեքսոնի հետ մտերմության մասին. «Տանը միայնակ» ֆիլմի աստղը նշում է 36-ամյակը

ԼԱՅՖ

NEWS.am STYLE-ը գրում է.

Դժվար, թե այս աշխարհում գտնվի մեկը, որը չի տեսել «Տանը միայնակ» արկածային ֆիլմը: Եւ եթե այն դիտել եք, համոզված ենք` բոլորիդ էլ տպավորել է այն փոքրիկ տղան, որը ջանք ու եռանդ չի խնայում իր տունը կողոպտիչներից պաշտպանելու համար:

Ֆիլմում Մակոլեյ Կալկինն ընդամենը 10 տարեկան էր, իսկ այսօր նա նշում է ծննդյան 36-ամյակը:

Այո, շատ բան է փոխվել դերասանի կյանքում ֆիլմի նկարահանումից հետո: Բայց այդ մասին ներկայացնենք հերթով…

Կալկինը ծնվել է Նյու Յորքում` նախկին դերասանի ընտանիքում: Նկարահանվել սկսել է 4 տարեկանից: Բայց, անխոս, փոքրիկ աստղին մեծ ճանաչում բերեց Քեւին ՄաքՔալիստերի կերպարը:

Նա նաեւ նկարահանվել է «Քեռի Բաքը», «Իմ աղջիկը» եւ այլ ֆիլմերում:

Ինչպես եւ շատերի դեպքում` Մակոլեյի համար եւս վաղ տարիքի հայտնիությունն ունեցավ թե դրական, թե բացասական կողմեր: Իհարկե, լավ էր լինել սիրված եւ արժանանալ հանրության հիացմունքին: Բայց հայտնի լինելը փչացրեց փոքրիկ տղային: Հասունանալով նա սկսեց տարվել վատ սովորություններով` ալկոհոլ, թմրանյութեր, վատ շրջապատ: Նախկին սիրունիկ փոքրիկից վերջին շրջանում, գրեթե, ոչինչ չի մնացել:

1998 թ-ին Կալկինն ամուսնացել է դերասանուհի Ռեյչել Մայների հետ, որին հեռուստադիտողը կճանաչի «Գերբնականը» հեռուստասերիալում Մեգ Մասթերսի դերով: Սակայն զույգն ամուսնալուծվեց 2002 թ-ին:

Կալկինի հաջորդ հայտնի սիրավեպը դերասանուհի Միլա Կունիսի հետ էր: Սակայն այն եւս երկար պատմություն չունեցավ: Այնուամենայնիվ, դերասանները հայտարարեցին, որ իրենք լավ ընկերներ են մնացել:

«Տանը միայնակ» ֆիլմից հետո Մակոլեյ Կալկինը ծանոթանում է Փոփի արքա Մայքլ Ջեքսոնի հետ: Նրանց մեջ ծնվում է մտերմություն, որից հտո խոսակցություններ են տարածվում, թե Ջեքսոնը սեքսուալ ոտնձգության է ենթարկում փոքրիկ դերասանին: Սակայն Կալկինը բազմիցս հերքել է այդ խոսակցությունները` փաստելով, որ ինքը մեկ անգամ չէ, որ գիշերել է հայտնի աստղի տանը, սակայն նրա կողմից երբեք ոչ մի ոտնձգության չի ենթարկվել:

Դերասանի մասնակցությամբ ամենաթարմ ֆիլմը «Ադամ Գրինի Ալադին»-ն է, որի պրեմիերան կայացել է ապրիլին:

Սյունե Առաքելյան

 

Առաջիկա օրերին դեռ ակտիվ ցիկլոնի գոտում ենք, իսկ հուլիսի 9-ից Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Վթար. ջուր չի լինի որոշ հասցեներում Քարաթափում Երևան-Սևան ավտոճանապարհին Մեր էջերում ներդնում ենք իտալական դրամատիզմն ու բարձր էսթետիկան. Հրայր ԿամենդատյանՓաշինյանը մեկնել է Ռուսաստան, կհանդիպի Միշուստինի հետ Տարադրամի փոխարժեքները հուլիսի 6-ին Գետահովիտ բնակավայրում տուն է այրվել Ռուսաստանը զանգվածային hարված է hասցրել Կիևին. կան զnhեր և վիրավnրներ Մարդկությունը ժամանակ առ ժամանակ կանգնում է լրջագույն փոփոխությունների առաջ. Մհեր Ավետիսյան26-ամյա տղամարդը կոմայի մեջ ընկնելուց հետո տեսել է իր ապագանԹեհրանի գլխավոր մզկիթի վրա վրեժխնդրnւթյան կոչով դրոշ է հայտնվել Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը երկրորդ հաղթանակը տարավ ԵԱ-ում Ով կամ ովքեր խորհրդարանում և դրանից դուրս տեղի ունեցած գործընթացներից անհրաժեշտ դասեր կքաղեն, նրանք էլ հաջողություն արձանագրելու հնարավորություն կստանան․ Աբրահամյան Մանդատը տոմս է դեպի կալանավայր․ Նարեկ ԿարապետյանԿյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը ԱՄՆ-ում անկախության օրվա առիթով արված հրավառությունը ինքնաթիռ է վնասելԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում վաղը լույս չի լինիՖրանսիացի կիսապաշտպան Մաքսանս Կարլիեն միացել է «Արարատ-Արմենիա»-ինՎերին Խոտանան բնակավայրի տարածքում բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք է ընդունել և փակել ճանապարհը․ հատուկ տեխնիկայի միջոցով բեռնատարը դուրս է բերվել երթևեկելի հատվածՖրանսիայում թանգարանի հերթական հանդուգն կողոպուտը․ գողացել են մոտ 20 զարդ՝ 4 մլն եվրո արժողությամբՏարոն 4 թաղամասից կենդանու կողմից ստացված վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու մարմին«Դոմոդեդովո» օդանավակայանը ժամանակավորապես փակ էԿցրտի՞․ ի՞նչ եղանակ է կանխատեսվում հուլիսի 6-ից 10-ըՈղբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ 34-ամյա տղամարդը հոսանքահարվել և Սևանի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էՈ՞վքեր են անարժան ժառանգները, և ի՞նչ է լինում նրանց բաժնի հետ. ի՞նչ է սահմանում օրենքըՆարեկ Կարապետյանը Վրաստանի օրինակով բացատրել է, թե ինչի հանգեցրեց ընդդիմության կողմից մանդատները չվերցնելըԹուրքիայում անտառային հրդեհ է բռնկվելԼարված իրավիճակ Վեդի խոշորացված համայնքում. Լուսառատում 350-ից ավելի բնակիչներ սպառնում են դիմել կտրուկ միջոցներիՄակրոնը կայցելի ՍիրիաՈւկրաինան հրաժարվել է իր զինծառայողների մարմինները վերցնել Կոնստանտինովկայից․ ՌԴ ՊՆՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան մասամբ հայտնվել է ձորակումԿարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կապերի ամրապնդմանը․ թուրք նախարարԻնչ խմել շոգ եղանակին. խորհուրդներ մասնագետիցԻսրայելն առաջին անգամ Սլովենիայում մշտական դեսպան է նշանակելԻ՞նչ է փոխվում. Կառավարությունը երկարաձգում է արտահանման աջակցության ծրագիրը և ընդլայնում շահառու ապրանքների ցանկըՀայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբՈ՞ւմ է այսօր ծառայում Հայաստանի Սահմանադրությունը. Էդմոն ՄարուքյանՀուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետինԵրևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ-ի աշխատանքըԻսրայելին իրավունք է տրվել պահպանել «անվտանգության գոտի» Լիբանանում․ Նեթանյահու «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ՝ Արշակ Կարապետյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Սահմանադրության օրվա կապակցությամբ«DAF» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եկրաթե արգելապատնեշին ու կողաշրջվելՀուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Թրամփը մեզ չի խնդրել դադարեցնել Լիբանանի թունելների վրա հարձшկումները․ Նեթանյահու Մակրոնը կայցելի Սիրիա Կաբո Վերդեի ազգային հավաքականի դարպասապահ Ժոզիմար Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Հուլիսի 4-ի որոշումից հետո արդիական է հարցը՝ եթե Սահմանադրությունը չի կարողանում պաշտպանել այն դատարանը, որը ստեղծվել է այդ նպատակով, ապա ո՞վ է երաշխավորելու ՀՀ սահմանադրական կարգի պահպանությունը․ Սուրենյանց Ճիշտը մեր կողմից մանդատների վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին. Նարեկ Կարապետյան Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ