Լավրովը, Քերին եւ դե Միստուրան ժամանակավորապես դադարեցրել են հանդիպումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին ժամանակավորապես դադարեցրել են հանդիպումը, որը օգոստոսի 26-ին Ժնեւում տեղի Է ունենում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդ դե Միստուրայի մասնակցությամբ. աշխատանքը կվերսկսվի օրվա ընթացքում ավելի ուշ:
Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է ՌԴ-ի պատվիրակության մի աղբյուր:
«Ընդմիջում են արել, աշխատանքը կվերսկսվի ավելի ուշ»,-ասել Է աղբյուրը:
Դրանից մի քանի րոպե առաջ լրագրողները տեսել Էին, թե ինչպես Է Քերին հեռացել President Wilson հյուրանոցից, որտեղ ընթանում են բանակցությունները, սակայն ԱՄՆ-ի պատվիրակության ներկայացուցիչը հավաստիացրել Է, որ պետքարտուղարը կվերադառնա:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



