«Brexit»-ը Եվրոպայի պատմության մեջ շրջադարձային պահ է. Մերկել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎարշավայում Գերմանիայի կանցել Անգել Մերկելն անդրադարձել է «Brexit»-ին: Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու որոշումը միայն սովորական խնդիր չէ: Այն Եվրոպայի պատմության մեջ շրջադարձային իրադարձություն է: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Մեծ Բրիտանիայի ՝ ԵՄ-ից դուրս գալու որոշումը բոլորը տարբեր ձևաչափով են ընկալում: Այդ գործընթացը հեշտ չի կարող լինել: Այն շրջադարձային պահ է Եվրոոպայի պատմության մեջ և դրա համար մտածված պատասխան է հարկավոր: Մենք բոլորս, իհարկե, ցավում ենք դրա համար, սակայն հարկավոր է եզրակացություններ անել և մտածել, թե ինչ է պետք անել ԵՄ-ն ամրապնդելու համար»,-ասել է Մերկելը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



