Իտալիայում երկրաշարժից հետո փլատակների տակից 238 մարդու են փրկել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻտալիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո, օգոստոսի 25-ի դրությամբ, փլատակների տակից 238 մարդու են դուրս բերել: Այս մասին գրում է իտալական Ansa գործակալությունը՝ վկայակոչելով Քաղպաշտպանության դեպարտամենտը: Իտալիայի ՆԳ նախարար Անջելինո Ալֆանոն դա հրաշք է կոչել:
«Մարկե եւ Լացիո շրջաններում փրկարարական տեխնիկան կատարյալ վիճակում է եւ հրաշք է գործել: Անհավանական արդյունք է, լույսի շող՝ խավարի անսահման ծովում»,- հայտարարել է փրկարարների շարժական ճամբար այցելած Ալֆանոն:
Աղետի գոտում ավելի քան 2 հազար հրշեջներ եւ 400 միավոր տեխնիկա է աշխատում:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



