Ֆրանսիայի Պետական խորհուրդը բուրկինիի արգելքը մարդու իրավունքների խախտում է ճանաչել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի Պետական խորհուրդը Վիլնյով Լյուբե քաղաքի ընդունած բուրկինիի արգելքն անօրինական եւ մարդու իրավունքների խախտում է ճանաչել: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով BFMTV հեռուստաալիքը:
Վճիռը վերաբերում է բուրկինին արգելած երեք տասնյակ քաղաքներից միայն մեկին: Սակայն սա կարող է նախադեպ դառնալ մնացյալ քաղաքների պարագայում նման որոշումների կայացման համար:
Վիլնյով Լյուբեում բուրկինիի արգելքի դեմ Պետական խորհուրդ բողոք էին ներկայացրել իրավապաշտպան երկու կազմակերպություններ՝ Մարդու իրավունքների լիգան (LDH) եւ Իսլամատյացության դեմ կոլեկտիվը (CCIF):
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



