Յուրի Կուկլաչովն Իսրայելում Կատուների պալատ կկառուցի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանցի ծաղրածու, Կատուների թատրոնի հիմնադիր եւ ղեկավար Յուրի Կուկլաչովն Իսրայելի Աշքելոն քաղաքում Կատուների պալատ կկառուցի: Այս մասին նա պատմել է ՏԱՍՍգործակալությանը:
Նա նշել է, որ Իսրայելում, որտեղ ձմռանն այնքան էլ ցուրտ չի լինում, Կատուների պալատի համար միայն ծածկն էլ բավական է:
«Այնտեղ աշխարհի բոլոր կատուները կլինեն: Կենդանիները կկարողանան անարգել զբոսնել եւ ազատության մեջ ապրել՝ առանց վանդակների ու ազատավանդակների, պարզապես ծածկի տակ»,- ասել է արտիստը:
Կուկլաչովի խոսքով՝ Իսրայելում կատուների 2 մլն սիրահար կա, այսինքն՝ հրեական պետության յուրաքանչյուր չորրորդ բնակիչը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



