Ստամբուլում տեղի է ունեցել Բոսֆորի նեղուցի երրորդ կամրջի բացման արարողությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍտամբուլում տեղի է ունեցել Բոսֆորի միջով երրորդ կամրջի բացման արարողությունը, որն անվանվել է սուլթան Սելիմ Յավուզի անունով: Այս մասին գրում է «Rambler News Service»-ը՝ հղում տալով «Reuters» լրատվական գործակալությանը: Նախագծի բյուջեն կազմել է 3 միլիարդ դոլար:
Բոսֆորի նեղուցի կամուրջը, որը կիսում է Ասիան և Եվրոպան, կառուցվել է Նյու Յորքի Բրուկլինյան կամրջի պես: Շինարարության ընթացքում օգտագործվել են ավելի բարձր հենարաններ, քան Էյֆելյան աշխատարակի շինարարության ժամանակ: Կամրջի երկարությունը 1.4 կիլոմետր է, լայնությունը՝ 59 մետր, ընդգծված են ավտոմեքենաների համար 8 և երկաթուղու համար՝ երկու գծեր:
Կամուրջը կրում է 16-րդ դարի Օսմանյան կառավարչի անունը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



