Երևան, 04.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սերը մեծ ուժ է. երկրպագուները Միհրան Հարությունյանին ստիպեցին փոխել իր որոշումը

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

Օգոստոսի 26-ի լույս 27-ի գիշերը Հայաստանի օլիմպիական պատվիրակությունը վերադարձավ Երևան։ «Զվարթնոց» օդանավակայանում նրանց դիմավորելու էին եկել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, բազմաթիվ երկրպագուներ։

Եվ ահա Նրանք հայտնվում են սպասասրահում՝ չեմպիոն Արթուր Ալեքսանյան, փոխչեմպիոններ Գոռ Մինասյան, Սիմոն Մարտիրոսյան, Միհրան Հարությունյան։ Հայաստանի վարչապետն ու Օլիմպիական կոմիտեի նախագահը դափնեպսակներ նվիրեցին մրցանակակիրներին։ Երկրպագուները, ովքեր եկել էին՝ արժանին մատուցելու երկրի անունը փառաբանած հերոսներին, սկսեցին երգել ու պարել։ Կազմակերպված հրավառությունը եկավ փաստելու ոչ միայն տոնական մթնոլորտի, այլև հայ ժողովրդի հպարտության մասին։ Հպարտություն, որը պարգևել էին այս տղաները՝  քրտնաջան մարզումների ու Ռիոյում փայլուն ելույթների շնորհիվ։ Եվ այդքան հեշտ նրանք չէին բաժանվի իրենց հերոսներից։ Պատահական չէ, որ ավտոբուսները «Զվարթնոց» օդանավակայանից ուղևորվեցին Երևանի Հանրապետության հրապարակ. ուրախությունը դեռ պետք է «հոսեր» Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնում։

Սրտաշարժ էր հատկապես Միհրան Հարությունյանի դիմավորումը։ Օլիմպիական ոսկե մեդալը մրցավարական միտումնավոր աշխատանքի արդյունքում կորցրած մարզիկը դեռ Ռիոյում հայտարարել էր, որ այլևս չի ցանկանում մնալ սպորտում, այնքան խորն էր նողկանքն այն մարդկանցից, ովքեր արհեստական խոչընդոտներ են ստեղծում իր ճանապարհին ու չեն թույլատրում չեմպիոն դառնալ։ Երկրպագուները «Միհրան՝ չեմպիոն» հայտարարություններով պարզապես արձանագրեցին, որ նա արդեն ոսկե մեդալ է բերել իրենց ու երկրին, և այդ վերաբերմունքը չէր կարող չհուզել հայ մարզիկին։ Հայ երկրպագուն իր մարզիկին ստիպեց չեղյալ հայտարարել սպորտից հեռանալու մասին որոշումը։ Ինչպես հետո խոստովանեց Միհրանը, նման ընդունելությունից հետո ինքը չի կարող հենց այնպես հեռանալ ու նոր ուրախություն չպարգևել հայ ժողովրդին։ Մաղթենք նրան, որ այսուհետ «չար ու սև ուժերն» անհետանան նրա ճանապարհից, և ոսկյա հաղթարշավը Միհրանին ուղեկցի նրա ողջ պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում։ Անկասկած, նույնն է նաև ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի մաղթանքը. նա ոսկե մեդալ նվիրեց Միհրան Հարությունյանին, և նրա անունը հայկական սպորտի տարեգրության մեջ կնշվի որպես օլիմպիական խաղերի չեմպիոնի։

Փառքի ճանապարհը միշտ անցնում է անդունդի եզրով։ Ոչինչ չի տրվում հենց այնպես։ Հայկական օլիմպիական քառյակն իր ճանապարհն անցավ առանց գլխապտույտի և արժանիորեն բարձրացավ պատվո պատվանդան։ Նրանց հաղթական երթը պետք է ոգևորի ու նոր ճանապարհ բացի մեր մյուս մարզիկների, նաև նրանց համար, ովքեր դեռ նոր պետք է հայտնվեն մեծ սպորտում։ Միայն պետք է տեր կանգնել սեփական հաղթանակներին, ձգտել, որ ներդրվեն այնպիսի մոտեցումներ ու սկզբունքներ, որոնք շարունակական կդարձնեն Մեր հաղթանակները։

Այսօր բոլորս միասին նշեցինք Մեր հաղթանակը, և այսօրվանից սկսվում է նախապատրաստությունը «Տոկիո-2020»-ին։

 

Բարսելոնայում գրանցվել է առնվազն վերջին 20 տարվա ամենաանձրևոտ օրը Մենք բարեկամական հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ․ Կոբախիձե Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԻրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով Իրանի կառավարությունն անցել է կառավարման նոր համակարգի․ Փեզեշքիան Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Արագածը ձյունել ու այսօր պարզել է. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանում Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել է Չեռնոմորսկի լոգիստիկ կենտրոնի և Օդեսայի տվյալների կենտրոնի վրա ԱԹՍ-ներով հարվածների մասին Axios․ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից հետո մնացած երկու իրանցի դիվանագետի վտարել է երկրից Հայաստանի սամբոյի հավաքականի 6 մարզիկներ արժանացել են բրոնզե մեդալների Կրկին ջրանջատումներ են․ հայտնի են հասցեները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Հայաստանի համար ամենասարսափլիե սպառնալիքը նոր Ուկրաինա դառնալն է. Դմիտրի Մեդվեդև Կյանքը Ռոնալդուից հետ․ սկանդալից պատճառով ավելի քան 2 միլիոն մարդ դադարել է հետևել Պորտուգալիայի հավաքականի էջին Պենտագոնը հաշվարկում է մերձլուսնային ռшզմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ը