Թունիսի խորհրդարանը հաստատել է նոր կառավարության կազմը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹունիսի Ժողովրդական ներկայացուցիչների վեհաժողովը (խորհրդարան) հաստատել է ազգային միասնության կառավարության կազմը՝ Յուսեֆ Շահեդի գլխավորությամբ: Նրա թեկնածության օգտին քվեարկել են խորհրդարանականներից 167-ը, դեմ՝ 22-ը, 5-ը ձեռնպահ է մնացել, փոխանցում է «Սինհուան»:
Նոր կառավարության կազմի մեջ են մտել 26 նախարարներ եւ 14 պետական քարտուղարներ, այդ թվում՝ 8 կին եւ 14 երիտասարդ: 1956 թվականին Ֆրանսիայից Թունիսի անկախանալուց ի վեր 40-ամյա Շահեդը երկրի ամենաերիտասարդ վարչապետն է:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



