Բանգլադեշի անվտանգության ուժերը 4 գրոհային են վնասազերծել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲանգլադեշի անվտանգության ուժերը 4 գրոհայինի են վնասազերծել, որոնք մասնակցել են հուլիսի սկզբին Դաքքայում սրճարանի գրոհին, որի հետեւանքով 22 մարդ էր զոհվել, հայտնում է Reuters-ը: Սպանված գրոհայինների թվում է եղել ծագումով Բանգլադեշից Կանադայի քաղաքացի Թամիմ Ահմեդ Չոուդհուրին, որին իշխանությունները համարում են սրճարանի ահաբեկչության կազմակերպիչը:
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին զինված մարդկանց խումբը Բանգլադեշի մայրաքաղաքում հարձակվել էր արտասահմանցիների շրջանում հայտնի ռեստորանի վրա: Գրոհին զոհ էր գնացել 22 մարդ, մոտ 40-ը վիրավորվել էր: Բացի այդ, պատանդներին ազատելու գործողության ընթացքում զոհվել էին երկու ոստիկան: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» խմբավորումը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



