Կովկասյան հովվաշունը հոշոտել է 1-ամյա երեխային
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌոստովի մարզում կովկասյան հովվաշունը հոշոտել է 2015 թվականի ծնված աղջնակին: Շան տիրոջ դեմ քրեական գործ է հարուցվել անզգուշությամբ մահվան հասցնելու համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հետաքննության տեղեկություններով՝ Ռոստովի մարզի Դուբովսկի շրջանի Բակլանովսկ գյուղի բնակելի տներից մեկի մոտ տանտիրուհին առանց հսկողության է թողել շանը: Հովվաշունը շղթան պոկել եւ հարձակվել է 2015 թվականի ծնված աղջնակի վրա, որը մոր հետ հենց այդ տանն էր հյուրընկալվել: Ստացած մարմնական վնասվածքների հետեւանքով երեխան տեղում մահացել է:
Քրեական գործ է հարուցվել 56-ամյա տանտիրուհու դեմ: Նա մեղադրվում է ՌԴ ՔՕ 109-րդ հոդվածի 1-ին մասով:
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



