Երևան, 30.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայուհիների թույլ տված ամենատարածված հակաթրենդները. Մեկնաբանում է ոճաբան Արայիկ Գաբաջյանը

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

Վերջին տարիներին ոճաբանները հաճախ եմ նշում, որ հայուհիները սկսել են ավելի նորաձեւ հագնվել  ու հետեւել սեզոնային թելադրանքներին: Սակայն այս միտումը չի խանգարում նկատել նաեւ, որ երբեմն հայ աղջիկները սխալ են կրկնում դիզայներների առաջարկած հիթերն ու արդյունքում աչքի են ընկնում ոչ թե նորաձեւ ոճով, այլ հակաթրենդներով:

Life.panorama.am-ի հետ զրույցում ոճաբան Արայիկ Գաբաջյանը առանձնացրել է հայուհիների թույլ տված ամենատարածված հակաթրենդները:

Գույներ

Մեր երիտասարդությունը երբեմն շատ սխալ է իրականցնում գույների համադրությունը: Կոնկրետ այս սեզոնին նրանք թրենդային գույներ դեղինը, վարդագույնը համադրում են սեւի հետ, որն այս դեպքում հակաթրենդ է համարվում գարուն-ամառա հավաքածուների համար: Մեր ազգի մենթալիտետից ելնելով, կարծես թե չենք կարողանում հրաժարվել սեւ կամ մռայլ գույներից: Սեւը շատ պաշտպանողական գույն է, որի օգնությանը հայերը շատ են դիմում: Սա իսկապես մեծ խնդիր է, քանի որ հայուհիները կարող են, ինչպես նշեցի, հագնել վարդագույն բլուզ, բայց այն համադրեն օրինակ սեւ տաբատով կամ գոնե սեւ կոշիկով, ինչն ուղղակի փչացնում է ողջ նորաձեւ տեսքը: Սեւը ինքնին որպես առօրյայում օգտագործվող գույն՝ հակաթրենդ է համարվում,  իհարկե, խոսքը չի վերաբերվում դասական սեւ զգեստներին, որոնք երեկույթների ժամանակ կարող են շքեղ տեսք հաղորդել: Սեզոնի նորաձեւության բարձրակետում են կապույտի եւ կանաչի ճիշտ համադրությունը, որը եւս միշտ չէ, որ ճիշտ երանգներով է օգտագործվում:

Կոշիկ

Սեզոնի համար հակաթրենդ են համարվում առօրյայում բարձրակրունկների օգտագործումը, որը մեր երիտասարդ աղջիկները արդեն 4-րդ սեզոնն է, ինչ ամեն գնով փորձում են այն նորաձեւության մեջ պահել: Ի դեպ՝ սա վերաբերվում է ոչ միայն ամառային կոշիկներին, այլեւ երկարաճիտք կոշիկներին եւս:

Պայուսակ

Շատ թրենդային է փոքրիկ պայուսակները, որոնց հետ մեր աղջիկները այդպես էլ չհարմարվեցին ու գուցե հաջորդ տարի կարողանան «լեզու գտնել» այդ նորաձեւ իրի հետ: Ամբողջ աշխարհում նորաձեւ է փոքրիկ պայուսակները կրել աջ կամ ձախ ուսից, բայց մեր աղջիկները չգիտես ինչու նախընտրում են հնարավորինս մեծ պայուսակներ ընտրել: Սրան գումարած նրանք ընտրում են կաշվե կամ զամշից տարբերակներ, որոնք ուղղակի անընդունելի է ամռանը կրել: Եթե մենք ծովափնյա քաղաքում ապրեինք, կարելի կլիներ օգտագործել մեծ ծղոտե պայուսակներ, բայց հայաստանյան պայմաններում օգտագործել մեծ, այն էլ կաշվե պայուսակներ, ուղղակի ապսուրդ է:

Շպար

Հայուհիների շրջանում այսպիսի տենդենց կա՝ որեւէ մեկի վրա տեսնում են գեղեցիկ զգեստ կամ շրթներկի գեղեցիկ գույն ու սկսում են իրենք էլ այդպես հագնվել, կամ շրթներկի այդ գույնն օգտագործել: Օրինակ` գրեթե սեւ եզրերով մուգ կարմիր (бордовый) շրթներկը մեր աղջիկները չգիտեն՝ ինչպես է ճիշտ օգտագործել: Նախ այդ գույնը բոլորի համար չէ, այն հիմանականում օգտագործում են նեղ ու լայն շուրթեր ունեցողները, որը վիզուալ մեծացնում է շուրթերի ծավալը, բացի այս, այս գույնը երեկոյան շպարի մի մաս է կազմում ու շատ տհաճ է, երբ այդ գույնն օգտագործում են առօրյայում: Հատկապես խիստ հակաթրենդ է համարվում, երբ արհեստականորեն մեծացնում են շուրթերն ու դա բավարար չէ, օգտագործում են նաեւ մուգ կարմիրը, ինչի արդյունքում աղջիկների շուրթերին նայելը պարզապես տհաճ է դառնում: Տարվա թրենդներից է նաեւ այսպես կոչված «No make up»-ը, ինչի արդյունքում շպարում  են այնպես, որ տպավորություն է ստեղծվում, թե շպար չկա դեմքին: Սակայն սա եւս ամեն մեկի համար չէ, դրա համար պետք է ունենալ իդեալական դեմք: Այս դեպքում ակցենտավորում են միայն շուրթերը, ինչը եւս մեր աղջիկները շատ սխալ են կրկնօրինակում: Շատ տհաճ է, երբ ամենօրյա դիմահարդարումը լինում է ծանր, երկար թարթիչներով ու հոգնած աչքերով:

Վարսեր

Իհարկե, երկար մազերը միշտ են ակտուալ, սակայն մեր երկրի ազգային առանձնահատկություններից ելնելով այն երբեմն դառնում է հակաթրենդ մեր երկրում: Հայուհիների մեծ մասի հասակը 1.60 մետրից չի անցնում, իսկ այդ հասակով ունենալ 70-90 սմ մազեր, խիստ սխալ է համարվում, քանի որ այդպես վիզուալ էլ ավելի է կարճանում ընդհանուր հասակը:

Ինձ համար շատ հակահիգիենիկ ու հակաթրենդ է թափված ու չոր մազերը: Էլ ավելի տհաճ է, երբ մեր աղջիկները նույն սանրվածքով գնում են որեւէ փարթիի, իսկ հաջորդ օրը այդ նույն սանրվածքով գնում են առրեւտրի կենտրոն կամ աշխատանքի:

 

Հեղինակ՝ Աուշիկ Մելքոնյան

 

ԱՄՆ-ն խստացրել է Կուբայի դեմ պատժամիջոցները 8-րդ հարկից ուսանող է ընկել․ պարելիս կորցրել է հավասարակշռությունը18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԱՄՆ-Իրանի հարաբերություններում դիվանագիտական ​​բեկում մտցնելու ջանքերը էական արդյունքներ չեն տվել․ Axios Մի քանի ժամ ջուր չի լինի․ հասցեներ Երևան-Էջմիածին ավտոճանապարհի «Նոր Զովք»-ի դիմաց բшխվել են «Mitsubishi»-ն, «BYD»-ն և «Opel»-ը․ բժիշկները պայքարnւմ են 3 վիրավnրներից 9-ամյա տղայի կյանքի համարՌուսաստանը hրթիռներով hարվածել է Կիևին․ կան զnhեր Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լայնածավալ համատեղ զինվnրական զnրավարժությունների մասին ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Խոշոր ավտովթшր․ բժիշկները պայքարում են 9-ամյա տղայի կյանքի համար․ վարորդներից մեկը ՊՆ զինծառայող էՀորոսկոպի 3 նշան, ում համար աշունը «ցավոտ» կլինիԿատարը չի կարողացել առաջընթացի հասնել ԱՄՆ-Իրան երկխոսության մեջ Երևանի հարավային մուտքի՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կերակառուցվի Ինչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԹրամփ. Գեյթսն այլևս չի համարում, որ ԱԲ-ն կհանգեցնի 1 միլիարդ մարդու մահվան Իշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Կառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց․ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվի Նուրմագոմեդովը հայտնել է իր պատրաստակամությունը UFC-ում իր նորամուտը նշելու Արման Ծառուկյանի դեմ Թրամփը Կիմ Չեն Ընին անվանել է իր ընկերը ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Կոմոտինի Խաղաղության հրապարակը և Յանինայի քաղաքապետարանի շենքը լուսավորվել են Հայաստանի Հարապետության դրոշի գույներով Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուՀունաստանը Բուլղարիային կվերադարձնի Սամուիլ ցարի մասունքները. BTA Այս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանԷլֆիք Զոհրաբյանը՝ «Եվրասիական հեքիաթ 2026» միջազգային մրցույթի դափնեկիր Իտալիայի ՊՆ-ն հայտարարել է Իրաքից իր բոլոր զորքերի դուրսբերման մասին Բենզինը կրկին թանկացել էՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր Կամենդատյան