Մոսկվայում հրդեհից մահացած 17 ղրղզներից մեկն անչափահաս աղջիկ է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվայի հյուսիսարևելյան հատվածում` տպագրատան պահեստում, հրդեհից մահացել է 17 մարդ, այդ թվում` 16-ամյա անչափահաս աղջիկ: Այս մասին հայտնում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով ТАСС-ը: 16 մարդու մարմին է հայտնաբերվել հրդեհված շենքի չորրորդ հարկում, ուր տեղակայված են եղել մահացածների քնարանները, մեկ կին էլ մահացել է հիվանդանոցու մ:
РИА Новости-ի փոխանցմամբ` զոհվածները Ղրղզստանի քաղաքացիներ են, նրանք Մոսկվայում են գտնվել օրինական հիմունքներով: Interfax-ի հաղորդմամբ` հրդեհի առաջացման նախնական վարկածով պահեստի սենյակներից մեկում լամպի անսարքության հետևանքով վառվել են դյուրավառ նյութերն ու թղթերը, և հրդեհն արագորեն տարածվել է ողջ շենքով:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



