Փհենյանը ԱՄՆ-ին եւ Սեուլին մեղադրել է «դիտավորյալ սադրանքների մեջ»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀյուսիսային Կորեան սպառնում է կրակ բացել ապառազմականացված գոտում ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի «սադրիչ» զորքերի «լուսավորող» սարքերի ուղղությամբ: AFP-ի փոխանցմամբ՝ Փհենյանը ԱՄՆ-ին եւ Սեուլին մեղադրել է «դիտավորյալ սադրանքների» մեջ՝ պնդելով, որ նրանց ստորաբաժանումները դիտավորյալ կրակ են բացում Հյուսիսային Կորեայի պահպանության կետերի վրա:
Հյուսիսային Կորեայում պնդում են, որ նման գործողությունները սպառնում են երկրի անվտանգությանը եւ խախտում են մոնիտորինգի նորմալ գործունեությունը: Այդ կապակցությամն Փհենյանը հայտարարել է սադրանքներին կետային կրակահերթերով պատասխանելու մասին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



