Երևան, 15.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ժնևում Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված համերգ է կայացել

ՄՇԱԿՈՒՅԹ

Շվեյցարիայում ՀՀ դեսպանության հովանու ներքո օգոստոսի 25-ին Ժնևում տեղի է ունեցել համերգ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձին։

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, երեկոյի մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում դեսպանորդ Հասմիկ Տոլմաջյանն իր ջերմ երախտիքն է հայտնել փառատոնի կազմակերպիչներին և արվեստագետներին՝ երեքհազարամյա պատմության ընթացքում տարբեր մշակույթների, կրոնների, քաղաքակրթությունների հանդիպման խաչմերուկում գտնվող հայ ժողովրդի հարուստ և ինքնատիպ երաժշտական արվեստը ժնևյան հանդիսատեսին լավագույնս ներկայացնելու հնարավորության համար:

Հայ արվեստի մեծ երախտավորների, ինչպես միջնադարյան, այնպես էլ արդի շրջանի երաժշտական արվեստի առանձնահատկությունների ներկայացմամբ հանդես է եկել Ժնևի Կոնսերվատորիայի տնօրեն Եվա Հարությունյանը:

Համերգի ընթացքում միջազգային տարբեր մրցույթների դափնեկիրի՝ դաշնակահարուհի Եվա Հարությունյանի, մեներգչուհի Ջուլիետ Գալստյանի, դուդուկահար Լևոն Չատիկյանի, ջութակահար Ֆիլիպ Տալեկի և կլարնետահար Դմիտրի Ռասուլ-Կարաևի կատարմամբ հնչեցին Կոմիտասի, Խաչատուր Ավետիսյանի, Տիգրան Մանսուրյանի, Արամ Խաչատուրյանի ստեղծագործությունները։ Հայկական պարարվեստի փայլուն ներկայացմամբ հանդես եկավ երիտասարդ կատարող Աննա Գրիգորյանը:

Միջոցառմանը ներկա էին Ժնևում հավատարմագրված բազմաթիվ դեսպաններ և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, արվեստագետներ, շվեյցարահայ համայնքի ներկայացուցիրներ:

Տեղեկանք. Ժնևի կոնսերվատորիայի կողմից կազմակերպված «Արևելքի և Արևմուտքի խաչմերուկում» խորագրով երաժշտական փառատոնում Հայաստանի հետ մեկտեղ ընդգրկված էին Իտալիան, Իսպանիան և Պորտուգալիան:

Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ»Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան ԴումիկյանԵվրոպան Հայաստանին դիտարկում է որպես ռեսուրսների և իրացման շուկա. Գալուզին Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»Լույս չի լինելու «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ»Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ»Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արելՍեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերըՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում. Էդմոն ՄարուքյանOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՄենք այլևս չենք լռելու. խորհրդարանում պայքարում ենք մեր հայկական ինքնության համար. ՈՒժեղ ՀայաստանՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԿանադայի վարչապետը ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցության զգալի խորացումՆեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ ԱնչելոտտիՑեմենտի գինը 20% թանկացել է․ ինչո՞ւ կառավարությունը չի փոխում իրանական կլինկերի տուրքը, իսկ «Հրազդան ցեմենտը» դառնում է «888». Հրայր ԿամենդատյանՀաջիևին չպատասխանելը նշանակում է՝ կա՛մ վախեր ունեն, կա՛մ չեն կարողանում Ալիևին տված խոստումների տակից դուրս գալ․ Գառնիկ ԴավթյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունըԿայացավ Buissup Challenge-ը․ 150 մասնակից, 10 բիզնես մարտահրավեր և 3,5 մլն դրամ մրցանակային ֆոնդՓաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա ՂահրամանյանՈրպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներԳլխավոր մրցանակ՝ iPhone 18 ProՓաշինյանը չի՛ առաջնորդվում ազգային շահերով. Նարեկ ԿարապետյանՖինլանդիան կմիանա ֆրանսիական միջուկային զսպման նախագծին ԱՄՆ-ում օդանավակայան կվերանվանվի քանթրի երաժշտության լեգենդ Դոլլի Փարթոնի անունով Մեծ Բրիտանիայում հայտարարել են Ուկրաինայի հարցով «Անքորիջյան փոխզիջման» ավարտի մասին Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ռազմավարական հովանավորն էՄեր պայքարը անձի դեմ չէ, այլ արհեստական ներմուծված գաղափարախոսության. Ավետիք Չալաբյան«Ռուսիչ» դիվերսիոն-գրոհային խմբի ղեկավար Ալեքսեյ Միլչակովը ողջ է ԶՈՒ ատեստավորում․ թերությունները և հետևանքները․ ՀՃԿ ղեկավար, պահեստազորի փոխգնդապետ Ռուբինյանն ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին Կանադան ձգտում է ԵՄ-ի հետ «եզակի դաշինքի», բայց ոչ անդամակցության. Քարնի Եթե տեսնում եք ՀԱՊԿ-ին այլընտրանք կա, եկեք, ներկայացրեք. Նարեկ Կարապետյան