Լիբիայի ափերի մոտ տեղի ունեցած նավաբեկության հետևանքով տասնյակ միգրանտներ են խեղդվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓրկարարները շարունակում են Լիբիայի ափերի մոտ միգրանտների փրկությանն ուղղված գործողությունը, որտեղ առնվազն երկու նավ է կործանվել, հաղորդում է BBC-ն:
Առաջին նավում եղել է մոտ 50 մարդ, երկրորդում`400: Տեղացիներից մեկն ասել է, որ նավում եղել են Սիրիայի, Բանգլադեշի և մի շարք աֆրիկյան երկրների քաղաքացիներ:
Մոտ 200 մարմին հայտնաբերվել է լիբիական առափնյա պահակախմբի կողմից` Զուվարա քաղաքից 1 կմ հեռավորության վրա, գրում է The Guardian-ը:
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության ներկայացուցչի խոսքով փրկվել է 110 մարդ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լիբիայի ափերի մոտ նաբաբեկության հետևանքով զոհվել է մոտ 10 մարդ:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



