Իտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 290-ի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆախորդ շաբաթ կենտրոնական Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 290-ի: Նման տվյալներ է հրապարակել Քաղաքացիական պաշտպանության վարչությունը: Մահացածների մեծ մասը Ամատրիչե քաղաքից են, որտեղ շաբաթ օրը եղել է Իտալիայի նախագահ Սերջո Մատարելան:
Բուժօգնություն է հատկացվել մոտ 400 մարդու: Վրանային քաղաքներում տեղակայվել է 2444 մարդ, որոնք զրկվել են տնից, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ասկոլի Պիչենոյում սկսվել է աղետի 35 զոհերի հուղարկավորությունը` պետության ղեկավարի և երկրի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների մասնակցությամբ, ներառյալ`երկրի վարչապետ Մատեո Ռենցին:
Հիշեցնենք, որ 6.0 մագնիտուդով ցնցումը տեղի է ունեցել օգոստոսի 24-ին, այնուհետև հաջորդել են բազմաթիվ հետցնցումներ:
1
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
2
Հունիսի 11-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ
3
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...
4
Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու
5
Անոմալ չափերի օձ՝ Սյունիքում



