Երևան, 30.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հուզիչ առակ այն մասին, թե ինչու է հարկավոր հարգել և սիրել ծնողներին

ԼԱՅՖ

Blognews.am-ը գրում է.

80-ամյա ծերունին նստած էր բազմոցին՝ բարձրագույն կրթություն ստացած իր 45-ամյա որդու հետ: Հանկարծ պատուհանագոգին մի ագռավ նստեց:

Հայրը հարցրեց որդուն.

- Ի՞նչ է սա:
- Սա ագռավ է, - պատասխանեց որդին:

Մի քանի րոպե անց հայրը նորից հարցրեց.

- Ի՞նչ է սա:
- Հայրիկ, ես հենց նոր քեզ ասացի: Սա ագռավ է, - պատասխանեց որդին:

Որոշ ժամանակ անց հայրը երրորդ անգամ հարցրեց.

- Ի՞նչ է սա:

Այս անգամ որդին պատասխանեց մի փոքր բարձր տոնով, արդեն նյարդայնացած:

- Սա ագռավ է, ագռա՛վ:

Հայրը չորրորդ անգամ է հարցնում որդուն:

- Ի՞նչ է սա:

Այս անգամ որդին բղավում է հոր վրա:

- Ինչու՞ ես ինձ անընդհատ նույն բանը հարցնում, այն դեպքում, երբ քեզ հազար անգամ ասացի արդեն՝ ՍԱ ԱԳՌԱՎ Է: Ի՞նչ է, անհասկանալի՞ է քեզ:

Հայրը վեր կացավ և գնաց իր սենյակ: Այնուհետև ետ վերադարձավ՝ հին, փոշոտ օրագրով, որը նա պահում էր որդու ծննդյան իսկ օրվանից: Նա բացեց օրագիրը և խնդրեց որդուն կարդալ, թե ինչ է այնտեղ գրված:

Երբ որդին նայեց առաջին էջին, տեսավ հետևյալ գրառումը.

«Այսօր իմ 3-ամյա որդին նստած էր ինձ հետ բազմոցին, երբ հանկարծ պատուհանին ագռավ նստեց: Որդիս 23 անգամ հարցրեց, թե ինչ է դա, և ես 23 անգամ պատասխանեցի, որ դա ագռավ է: Ամեն անգամ, երբ նա տալիս էր նույն հարցը, ես քնքշորեն գրկում էի նրան: Ես ընդհանրապես չէի նյարդայնանում, միմիայն քնքշանք՝ անմեղ երեխայիս հանդեպ»:

Երբ երեխան 23 անգամ հարցրել է. «Ի՞նչ է սա», հայրն ամենայն նրբությամբ պատասխանել է նրան 23 անգամ, իսկ երբ հայրը որդուն տվեց նույն հարցը՝ ընդամենը 4 անգամ՝ որդին զայրույթ և վրդովմունք ցուցաբերեց:

Այսպիսով…

Եթե Ձեր ծնողները հասել են ծերության տարիքի, ապա մի արհամարհեք նրանց և մի վերաբերվեք որպես բեռի: Հարգանքով խոսեք նրանց հետ, հանգստություն պահպանեք, լսեք նրանց, բարի եղեք: Հոգ տարեք Ձեր ծնողների մասին:

Այսօրվանից հաճախ ինքներդ ձեզ բարձրաձայն ասեք. «Ես ցանկանում եմ ծնողներիս միշտ երջանիկ տեսնել: Նրանք հոգ են տարել իմ մասին ծնվածս օրվանից: Նրանք միշտ անխնա կերպով իրենց սերն են ինձ տվել: Նրանք սարեր ու ձորեր են անցել, հաշվի չեն առել բուքն ու շոգը և ոչինչ չեն խնայել՝ ինձ՝ հասարակության լիարժեք անդամ դարձնելու համար»:

Աղոթեք Աստծուն. «Ես կհետևեմ իմ ծեր ծնողներին՝ հավատով և սիրով: Ես նրանց միայն բարի և լավ խոսքեր կասեմ, ինչպես ժամանակին նրանք են ինձ ասել»:

Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լայնածավալ համատեղ զինվnրական զnրավարժությունների մասին ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Խոշոր ավտովթшր․ բժիշկները պայքարում են 9-ամյա տղայի կյանքի համար․ վարորդներից մեկը ՊՆ զինծառայող էՀորոսկոպի 3 նշան, ում համար աշունը «ցավոտ» կլինիԿատարը չի կարողացել առաջընթացի հասնել ԱՄՆ-Իրան երկխոսության մեջ Երևանի հարավային մուտքի՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կերակառուցվի Ինչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԹրամփ. Գեյթսն այլևս չի համարում, որ ԱԲ-ն կհանգեցնի 1 միլիարդ մարդու մահվան Իշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Կառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց․ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվի Նուրմագոմեդովը հայտնել է իր պատրաստակամությունը UFC-ում իր նորամուտը նշելու Արման Ծառուկյանի դեմ Թրամփը Կիմ Չեն Ընին անվանել է իր ընկերը ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Կոմոտինի Խաղաղության հրապարակը և Յանինայի քաղաքապետարանի շենքը լուսավորվել են Հայաստանի Հարապետության դրոշի գույներով Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուՀունաստանը Բուլղարիային կվերադարձնի Սամուիլ ցարի մասունքները. BTA Այս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանԷլֆիք Զոհրաբյանը՝ «Եվրասիական հեքիաթ 2026» միջազգային մրցույթի դափնեկիր Իտալիայի ՊՆ-ն հայտարարել է Իրաքից իր բոլոր զորքերի դուրսբերման մասին Բենզինը կրկին թանկացել էՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԹեհրանը բողոք է ներկայացրել միջազգային կառույցներին՝ իրանական ավիաընկերությունների դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների պատճառով Ալիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Թրամփն աջակցել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցների մեղմացման ծրագրինԸնտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանՏեսանյութ ողբերգական դեպքիցՄի՛ փորձեք գլուխ դնել մեզ հետ՝ ոչ հիմա, ոչ էլ երբևէ. Նեթանյահու