Ռուսաստանն ու Իրանը 1 մլրդ դոլար արժողության պայմանագիր են ստորագրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանն ու Իրանը 1 մլրդ դոլարի պայմանագիր են ստորագրել Պարսից ծոցում հորատման ծովային սարքավորումների շինարարության համար, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ճշգրտում են, որ իրանական Tasdid ընկերությունը ու ռուսական նավաշինական «Կարմիր բարիկադներ» գործարանը հինգ ծովային հորատման սարքավորումների շինարարության պայմանագիր են ստորագրել ՝ որպեսզի Պարսից ծոցում հետազոտություններ անեն ու նավթ ու գազ արդյունահանեն: Ռուսական ընկերությունը պարտավորվել է ապահովել պայմանագրի արժողության 85 տոկոսը: Առաջիկա երկու տարիներին հորատման սարքավորումները պետք է կառուցվեն Հորեմշեհր նավահանգստային քաղաքում:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



