Երևան, 25.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Շատ մեծ կարծիք ունեմ մեր նոր սերնդի մասին. Սերժ Սարգսյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 27-ին աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի և Կոտայքի մարզեր:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանրապետության Նախագահը հյուրընկալվել է երիտասարդ ճամբարականներին ԵԿՄ ուսումնամարզական և հանգստի «Երկրապահ» համալիրում և «Ստարտափ Արմենիա» համաժողովի վրանային ճամբարում: Սերժ Սարգսյանն այցելել է նաև «Բազե-2016» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին:

Երկրապահի երեք սերնդի՝ պատանի, երիտասարդ և ավագ երկրապահների համար 2015թ-ից ի վեր գործող ուսումնամարզական և հանգստի համալիր այցի ժամանակ Սերժ Սարգսյանը շրջել է վրանային ճամբարում, ծանոթացել երկրապահների ճամբարային առօրյային և պայմաններին: Նախագահը շնորհավորել է երկրապահներին ուսումնամարզական հավաքները հաջող անցկացնելու կապակցությամբ: Երկրապահի տարբեր սերնդի ներկայացուցիչների ողջույնի խոսքերից ու պատանի երկրապահների հանդիսավոր քայլերթից հետո, Սերժ Սարգսյանը ծանոթացել է ճամբարի տարածքում կատարված աշխատանքներին ու դասընթացների ն: Հանրապետության Նախագահին զեկուցվել է, որ մայիսի 30-ից «Երկրապահ» համալիրում մեկնարկած ուսումնամարզական հավաքն ընդունել է 13 հերթափոխ՝ ՀՀ բոլոր մարզերից, Երևան քաղաքից, Արցախի բոլոր վարչական շրջաններից և սփյուռքից: Ճամբարն ընդունել է նաև սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների:

Նախագահ Սերժ Սարգսյանն այնուհետև այցելել է «Սևան» ազգային պարկի տարածքում կազմակերպված «Սևան Ստարտափ» երիտասարդական կրթական ֆորումի վրանային ճամբար: Օգոստոսի 18-28-ը «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամի կողմից անցկացվող հավաքին այս տարի մասնակցում է 350 երիտասարդ՝ Երևանից, Հանրապետության մարզերից և սփյուռքից: Նախագահը ծանոթացել է ճամբարականների պայմաններին, անցկացված տարաբնույթ միջոցառումներին, համաժողովի մրցույթի հաղթող մասնակիցների ստարտափ նախագծերին, դիտել համաժողովի մասին պատմող տեսանյութը:

Կոտայքի մարզ աշխատանքային այցի շրջանակներում Նախագահը Ծաղկաձորում երեկոյան այցելել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած «Բազե-2016» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին: Oգոստոսի 22-28-ը անցկացվող հավաքին մասնակցում է շուրջ 500 երիտասարդ Հայաստանից, Արցախից, Ջավախքից և սփյուռքից: Հանրապետության Նախագահը ծանոթացել է «Բազե-2016» հավաքի շրջանակներում կայացած միջոցառումներին, բազեականների առօրյային, դիտել այդ ամենը ներկայացնող տեսանյութը, հավաքի մասնակիցների կազմակերպած՝ Հայաստանի Հանրապետության անկա խության 25-ամյակին նվիրված ֆլեշմոբը, սպորտային միջոցառումներն ու ցուցահանդեսը: Բազեականների հետ հանդիպումից և նրանց հետաքրքրող հարցերին պատասխանելուց հետո, Նախագահ Սարգսյանը ողջույնի խոսք է հղել հավաքի մասնակիցներին: Նա համոզվածություն է հայտնել, որ «Բազեի» այս տարվա հավաքի մասնակիցները հետաքրքիր օրեր են անցկացրել և այդ կարճ ժամանակահատվածում կարողացել են գտնել նոր ընկերներ, հաստատել նոր կապեր, նոր ծանոթություններ: Նախագահը կարևոր է համարել, որ ընդհանուր հետաքրքրություն ունեցող մարդիկ և առաջին հերթին երիտասարդները, կարողանա ն գտնել իրար: Այդ առումով, «Բազեն», ըստ Հանրապետության Նախագահի, շատ կարևոր հարթակ է: Նոր ընկերներից, ծանոթությունից, կապերից զատ, Սերժ Սարգսյանը մեծապես կարևորել է նոր գաղափարները, նոր մտահղացումները, նշելով, թե վստահ է` այս օրերի ընթացքում բազեականներն ունեցել են նոր մտահղացումներ, հետաքրքիր քննարկումներ, որոնք շարունակելու են նաև տուն վերադառնալուց հետո:

«Մեկ անգամ ևս պետք է խոստովանեմ, որ ես շատ մեծ կարծիք ունեմ մեր նոր սերնդի մասին: Գաղտնիք չէ, որ շատ պարագաներում և տարբեր միջավայրերում դժգոհություն են արտահայտում մեր երիտասարդներից, նոր սերնդից, ասելով, որ նոր սերունդը քիչ է ընթերցում, պասիվ է, ապաքաղաքականացված է, որ մեր շատ ազգային ավանդույթներից հրաժարվում է, որ օտար սովորույթներ է փորձում ներմուծել մեր հասարակության մեջ և այլն: Կրկնում եմ` ես համաձայն չեմ այդ մտքի հետ և չեմ համարում, որ մեր երիտասարդությունը վերադաստիարակման կամ հայրենասիրական քարոզների կարիք ունի, որովհետև մեր երկրի համար եղել են ճակատագրական պահեր, և մեր երիտասարդներն իրենց դրսևորել են շատ փայլուն ձևով: Ակնհայտ է, որ հասարակության տարբեր խավեր, այդ թվում նաև երիտասարդության տարբեր շերտեր որևէ երևույթի նկատմամբ ունենում են տարբեր կարծիքներ, և սա շատ բնական է ու օրինաչափ, որովհետև հասարակության զարգացման առաջին երաշխիքը սա է: Ուղղակի անընդունելին այն է, երբ քաղաքական պայքարի կամ այդպիսի վեճերի ընթացքում փորձում են հարցերը լուծել բռնությամբ կամ վատթարագույնը՝ զենքով: Սա է անթույլատրելի»,-ասել է Նախագահը և ընդգծել, որ բռնությունը երբեք չÕ « բերել լավ արդյունքներ: Ընդհակառակը՝ բռնությունը վտանգ է և՛ մարդկանց, և՛ երկրի համար: Նախագահ Սարգսյանի համոզմամբ, բռնությունը որևէ մեկին չի ուժեղացնում, այն միայն ու միայն թուլացնում է: «Սա ասում եմ նաև նրա համար, որովհետև, այսպես ասած, հեղափոխական տրամադրությունները շատ պարագաներում բնորոշ են նաև երիտասարդներին, որովհետև այդ ռոմանտիզմը գալիս է նաև անփորձությունից: Սա միշտ պետք է հաշվի առնել: Քաղաքական պայքարը շատ նորմալ է, և մեր երիտասարդները մեկ անգամ չէ, որ իրենց իրավունքների, հասարակության իրավունքների պաշտպանության համար դուրս են եկել քաղաքական պայքարի, այդ թվում նաև փողոցային: Նորից եմ կրկնում՝ սա նորմալ է: Աննորմալ է, երբ մարդիկ կամ կազմակերպություններ ու ծառայություններ փորձում են պղտորել մարդկանց գիտակցությունը, միտքը՝ ելնելով իրենց սեփական շահերից»,-նշել է Հանրապետության Նախագահը և հավելել, թե որևէ մեկը չի կարող ասել իրավիճակը պղտորող այդ մարդիկ ընդհանրապես ու՞մ են ծառայում, քանի որ այսօր աշխարհում պայքարի ձևերը բավականաչափ փոխվել են` կիրառելով տարբեր հնարքներ, և պետք է կարողանալ անպայման զատել թացը չորից:

Անդրադառնալով երիտասարդության խնդիրներին` Նախագահը կարծիք է հայտնել, որ այսօր նրանց պակասում է արևմտյան մոդելի կրթությունը, սակայն դա երիտասարդների մեղքը չէ: Այդպիսի մրցունակ համակարգ ունենալու համար տևական ժամանակ է անհրաժեշտ, որին որևէ երկիր չի կարողացել կարճ ժամանակահատվածում հասնել: Սերժ Սարգսյանը հավաստիացրել է, որ Հայաստանում այդ ուղղությամբ առաջ ընթանալու համար աշխատանք է տարվելու: «Այսօր մեր երկրում երիտասարդներն ունեն ազատություններ, ունեն բավականաչափ լավ հնարավորություններ՝ լինի դա խոսքի ազատություն, քաղաքացիական ազատություններ, թե կրթություն ու գիտելիք ստանալու հնարավորություններ: Ես կցանկանայի, որպեսզի դուք լիարժեք օգտվեիք այս հնարավորություններից: Ձեզ հաջողություն մաղթելով՝ մեկ անգամ ևս ուզում եմ շեշտել՝ անհրաժեշտ է ձեռք բերել գիտելիք, պետք է բարձրացնել ունակությունները, հնարավորությունները»,-դիմելով հավաքի մասնակից երիտասարդներին` ասել է Հանրապետության Նախագահը և վստահեցրել, որ հաջորդ տարի երիտասարդական հավաքները կկազմակերպվեն ավելի տևական ժամանակով:

Հանդիպման ավարտին Նախագահը բազեականների ճամբարում դիտել է հավաքի առիթով կազմակերպված գալա համերգը:

Ներկա պահին մեր տնտեսվարողները պատրաստ չեն ԵՄ բուսասանիտարական ստուգումներին. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքն անհամատեղելի է նրա առողջության հետ. Մենուա ՍողոմոնյանՀայ բժիշկն առաջին անգամ ընտրվել է համաշխարհային թվային առողջապահության կազմակերպության ղեկավար խորհրդի անդամԻսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան 66-ամյա կինը գտնվել է անտառումԶախարովան Բեն Լադենի հետ է համեմատել Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարին Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են Հայաստանը և Իրանը գազի առևտրի հարցերով համատեղ աշխատանքային խումբ կստեղծեն Ամենամեծ հարստությունն արդեն ունեմ. Լուսինե Թովմասյանը նշում է 40-ամյակըՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի uպառնում Թեհրանը Երևանին առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները 27-ամյա Մարինան մահացել է հարսանիքից հետոԱրամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան Նոր Հաճնի մոտ բախվել են մեքենաներ․ կան տուժածներ Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի uպառնում Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան «Պատմության հետքերով. Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանի բարեկարգում Ջանֆիդա գյուղում»Անտառային հրդեհների պատճառով Ֆրանսիայում և Իսպանիայում տարհանվել է ավելի քան 220,000 մարդ Ողբերգական վթար, Թալին-Քարակերտ ճանապարհին «ԿամԱԶ» է կողաշրջվել, 51-ամյա վարորդը կյանքից հեռացել է««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան ՀՀ-ում ծնվածների թիվը նվազել է 2,7 %-ովԵրբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ»Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն արդեն մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված է. Արմեն ՄանվելյանՊետության ամենամեծ վտանգը սկսվում է հենց այս պահիցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հուլիսի). Իրականացվել է շոգեքարշի առաջին փորձարկումը. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ծաղկաձորի ճոպանուղում քաղաքացիները մնացել են օդումRISE Powered by Silicon Mountains 2026 ֆորումը մեկ հարթակում համախմբեց տեխնոլոգիական ոլորտի առաջատարներինԲարեկեցությունը չի կարող կառուցվել իրականությունը ժխտելու և հեքիաթներին հավատալու վրա. «Փաստ»Վրաստանի ամբողջ տարածքում երկու օրվա ընթացքում էլեկտրաէներգիայի արդեն երկրորդ մասշտաբային անջատումն է տեղի ունեցել Հարբած վարորդը կեղծել է իր մահը՝ ազատություն ստանալու համարԱվետիք Չալաբյանին կալանավորել են առանց որևէ լուրջ մեղադրանքի և արգելում են տեսակցել իր երեխաներին. Սոֆյա ՀովսեփյանԻսպանիայի հավաքականը ԱԱ-2026-ում հաղթանակի համար ստացած պարգևավճարներից ԱՄՆ-ին կվճարի մինչև 15 միլիոն դոլար «Ես հետ չեմ գալու, մամայիս կասեք, որ իրեն շատ եմ սիրում». կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»... յոթ ամիս անց. «Փաստ»Հսկայական արևային էլեկտրակայան Իսիկ-Կուլում. Ինչի՞ համար է այն Ռուսաստանը մի քանի հարվածներ է հասցրել Ուկրաինայի հարավում 3 նավահանգիստների Մնալով հավերժ. Քանի՞ դիակ է պտտվում տիեզերքում Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ»Պլանային ջրանջատում հուլիսի 28/29-ին. հասցեներ «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ»17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հոր ատրճանակից կրակոցներ է արձակելԵրևանում փոշու պարունակությունը օդում գերազանցել է թույլատրելի շեմըԱնկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»Հայաստանը՝ ռազմավարական երեք ճգնաժամերի միջև. Արա ԱյվազյանՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու Ո՞ր ճանապարհներին և ինչո՞ւ չի թույլատրվի գովազդային վահանակների տեղադրումը. «Փաստ»Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ»