Ցիկլոնը ֆիններին անլույս է թողել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՕգոստոսի 27-ին Ֆինլանդիայի մի շարք շրջաններում ավելի քան 190 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականոության ՝ փոթորկային ցիկլոնի պատճառով: «ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով տեղի Yle հեռուստառադիոընկերությունը, հայտնում է, որ ամենաւժեղ քամիները ՝ մինչեւ վայրկյանում 24.9 մետր հզորությամբ, գրանցվել են Վաասա քաղաքում: Քամին ծառեր էր տապալել Իլմայոկի բնակավայրի մոտակայքում, ինչի հետեւանքով սահմանափակվել էր երթեւեկությունը:
Նշում են, որ վատ եղանակը նաեւ երկրի հարավարեւմտյան Սեյնյայոկի ու Կոկկոլա քաղաքների միջեւ անցնող երկաթգծի տեխնիկական անսարքությունների պատճառ է դարձել: Օդերեւութաբանների տվյալներով փոթորկային ցիկլոնը օգոստոսի 27-ին կտեղափոխվի Ֆինլանդիայի կենտրոնական մաս:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



