Հոնկոնգից ոչ հեռու 290 ուղեւորներով լաստանավը բախվել է մեկ այլ նավի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱրագընթաց լաստանավը, որի վրա եղել է 290 ուղեւոր, Հոնգոնգից ոչ հեռու բախվել է ձկնորսական նավի,որի հետեւանքով տուժել է մեկ քաղաքացի։ Այս մասին հաղորդում է South China Morning Post թերթը։
Բախումը տեղի է ունեցել Լանտաու կղզուց 5 կմ հեռավորության վրա։ TurboJET լաստանավը բախվել է 15-մետրանոց ձկնորսական նավին։
Միջադեպի հետեւանքով տուժել է մեկ ուղեւորուհի։ Բախման պահին ուժեղ անձրեւ է եղել, որը կարող էր հենց միջադեպի պատճառ դառնալ։ Լաստանավը հաջողությամբ խարիսխ է գցել Հոնկոնգի նավահանգտում։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



