Հրթիռակոծվել է Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի օդանավակայանը. լրատվամիջոց
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի հարավ-արեւելքում Դիարբեքիր քաղաքի քաղաքացիական օդանավակայանի շենքի վրա 4 հրթիռ է արձակվել, հաղորդում է Reuters-ը։
Նախնական տեղեկություններով, հրթիռակոծության հետեւանքով զոհեր չկան։ Օդանավակայանի ուղեւորներին եւ աշխատակիցներին տեղափոխել են անվտանգ վայր։
Տեղի իշխանությունների փոխանցմամբ, հարձակման թիրախը եղել է ոստիկանության անցագրային վերահսկողական կետը։ Միջադեպի պատճառով չվերթների փոփոխություն տեղի չի ունեցել։
Հրթիռակոծության մեջ կասկածում են Քուրդիստանի բանվորական կուսակցության (PKK) անդամներին։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



