Դոնալդ Թրամփը խոստացել է միգրանտների վերահսկողության նոր համակարգ ստեղծել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը Այովա նահանգում իր ելույթի ժամանակ խոստացել է նոր համակարգ ստեղծել, որը կուժեղացնի ներգաղթի վերահսկողությունը, հաղորդում է BBC News-ը։
Համակարգը թույլ կտա հետեւել ԱՄՆ մուտքին ու ելքին, վեր հանելու համար նրանց, որոնք կմնան երկրում իրենց վիզայի ժամկետի ավարտից հետո։
Բացի այդ, Թրամփը խոստացել է, որ ապօրինի միգրանտները չեն ստանա սոցիալական նպաստ։ Նա նաեւ հաստատել է, որ հանդես է գալիս Մեքսիկայի հետ սահմանի երկայնքով պարսպի կառուցման օգտին։
Այս շաբաթ Թրամփը մի փոքր մեղմացրել է իր դիրքորոշումը միգրանտների հարցում։ Ավելի վաղ նա առաջարկում էի արտաքսել բոլոր 11 մլրդ մարդկանց, որոնք անօրինականորեն ապրում են ԱՄՆ-ում, սակայն նա հայտարարել է, որ արտաքսել պետք է ոչ միայն իրավախախտներին։
1
Amio Era․ Ամիօ բանկի ներդրումը կրթական համակարգում
2
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Զինծառայողներն ստանալու՞ են ամանորյա պարգևավճար
5
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում



