Երևան, 30.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Շրջազգեստ և կիսաշրջազգեստ սպորտային կոշիկների հետ. Միտում՝ համարձակ աղջիկների համար

ԼԱՅՖ

2015-ին համացանցը ողողվեց կանանց ու աղջիկների՝ շրջազգեստ-սպորտային կոշիկ համադրությամբ նկարներով: Նորաձևության համաշխարհային շուկայում ի հայտ եկած այս միտումը լայն տարածում գտավ հասարակության շրջանում:

2014-ի Փարիզյան նորաձևության շաբաթի ընթացքում, երբ Կառլ Լագերֆելդը ներկայացրեց Chanel գարուն-ամառ հավաքածուն, մոդելները բեմահարթակ բարձրացան շանելային շնչին համապատասխան դասական զգեստներով, իսկ բարձրակրունկ կոշիկների փոխարեն՝ սպորտային թրեյնիներով: Նորաձևության բարձր տներից Chanel-ը միակը չէր: Միլանում կայացած նորաձևության շաբաթի ընթացքում սպորտային կոշիկներով բեմահարթակ դուրս եկան նաև Dior-ի մոդելները:

Chanel բարձր նորաձևության ցուցադրություն. գարուն-ամառ 2014

Մի քանի տարի առաջ սպորտային կոշիկներ հագնում էին միայն սպորտային հագուստի հետ, և դրանցով կարելի էր գնալ քայլելու, վազելու, մարզվելու: Այսօր՝  նորաձևության հայտնի տներում ցուցադրություններից հետո, հոլիվուդյան աստղերի, մոդելների շնորհիվ (Քենդալ Ջեներ, Ջիջի Հադիդ, Թեյլոր Սվիֆթ), այս տենդենցը մասսայական փոփոխություն է մտցնում հասարակության մեջ.  սպորտային կոշիկներով կարելի է գնալ նույնիսկ հարսանիքի՝  նմանվելով 2000-ականների հայտնի սերիալ «Վայրի հրեշտակ»-ի  հերոսուհուն:

Քենդալ Ջեներ

Հարց է առաջանում՝ մի՞թե  բոլորը միանգամից անհարմարավետ զգացին բարձրակրունկ կոշիկների վրա և որոշեցին միանգամից ոճափոխվել, թե հետևեցին համաշխարհային աստղերի օրինակին:

Տենդենցի հետ քայլելու համար միայն շրջազգեստ-սպորտային կոշիկ համադրությունը բավարար չէ, պետք է լինել նաև  համարձակ:

Երբ գեղեցկությանը փոխարինելու է գալիս հարմարավետությունը

Զգեստը կանացիությունն ու նրբագեղությունը ներկայացնող խորհրդանիշ է: Այն կարելի է հագնել առօրյա կյանքում,  գործնական հանդիպումների ժամանակ, աշխատանքի գնալիս, երեկույթների մասնակցելիս: Շրջազգեստը կամ զգեստը կնոջն ավելի վստահ, վեհ ու ազատ է դարձնում, իսկ երբ այն հագնում են սպորտային կոշիկների հետ, կանայք իրենց զգում են ավելի համարձակ ու հարմարավետ:

Ջիջի Հադիդ

Սպորտային կոշիկներն, ի տարբերություն բարձրակրունկ կոշիկների, շատ հարմարավետ են, մեծ պահանջարկ ունեն: Սպորտային կոշիկ-շրջազգեստ համադրությունը լայն տարածում ունի հատկապես արվեստագետների, լրագրողների կյանքում, քանի որ կարելի է միևնույն ժամանակ լինել և՛ խնամված ու գեղեցիկ,  և՛ զգալ ազատ. կարողանալ հազարավոր կիլոմետրեր շրջագայել:

Նման հագուկապի խնդիրը մի փոքր այլ է գործնական հանդիպումների ժամանակ: Կանգնում ես երկընտրանքի առաջ՝ գնալ գործնական հանդիպման դասական հագուստով և սպորտային կոշիկով, թե՞ … :  Ինչևէ, եթե որոշել ես անպայման այդ հանդերձանքով գնալ, պետք է ուշադրություն դարձնել գոնե հագուստի և կոշիկի  գույների ընտրությանը և բավարարվել մուգ  և միագույն սպորտային կոշիկներով:

Նորաձև  և «անճաշակ» լինելու  սահմանագծին

Սպորտային կոշիկները շրջազգեստի հետ համադրելուց առաջ պետք է լինել պահանջկոտ ՝ չբավարարվելով միայն նորաձևությանը հետևելու ցանկությամբ:

Սպորտային կոշիկների հետ շրջազգեստ և կիսաշրջազգեստ ընտրելիս կինը պետք է հետևի, որ հանդերձանքը լինի ներդաշնակ իր կազմվածքին:  Պետք է խուսափել այնպիսի համադրությունից, որը կարող է կարճացնել հասակը: Երկար զգեստների հետ սպորտային կոշիկներ ցանկալի է, որ հագնեն նիհար, ձիգ, երկարաոտ աղջիկները, իսկ կարճ հասակ ունեցողները այս համադրությամբ  կնմանվեն դեռահասների:

 

Շրջազգեստ-սպորտային կոշիկ համադրության համար կարելի է ընտրել Lifestyle ոճի կոշիկները, որոնք նախատեսված չեն մարզանքների համար: Այսօր  սպորտային կոշիկներ արտադրող մի շարք ընկերություններ ներկայացնում են իրենց Lifestyle հավաքածուները, որոնք հանգիստ կարելի է հագնել շրջազգեստի հետ, այսպիսներից է Converse-ը, Michael Kors-ը, Vans-ը, իսկ ավելի համարձակները կարող են հագնել Keds և Toms ընկերությունների կողմից արտադրված կոշիկներ: Սպորտային կոշիկներ- շրջազգեստ ավելի շատ կարելի է հագնել առօրյայում, զբոսնելիս, իսկ երեկոյան զգեստների հետ շատերին տրված չէ լինել այսպես համարձակ, բայց կան նաև այսպիսի աղջիկներ. «Մթնշաղ» սագայի հերոսուհի Քրիստեն Ստյուարտին կարելի է տեսնել երեկոյան զգեստներով՝ Keds-ից մինչև, Vans, Converse, նա իրեն չի զոհաբերում հանուն գեղեցկության, այլ գնում է դեպի հարմարավետություն` սպորտային կոշիկներով հայտնվելով հոլիվուդյան կարմիր գորգերին:

Քրիստեն Ստյուարտ

Ռիհաննա

Թեյլոր Սվիֆթ

Հայ աստեղերի մեջ առավել շատ սպորտային կոշիկ-շրջազգեստ տենդենցին են հետևում «Full House» սիթքոմի դերասանները՝ Արփի Գաբրիելյանը, Անի Երանյանը, Մարինկա Խաչատրյանը, երգչուհիներ Սոֆի Մխեյանը, Սոնա Ռուբենյանը և ուրիշներ:

 

Ամալյա Մարգարյան

NEWS.am STYLE

Իշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Կառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց․ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվի Նուրմագոմեդովը հայտնել է իր պատրաստակամությունը UFC-ում իր նորամուտը նշելու Արման Ծառուկյանի դեմ Թրամփը Կիմ Չեն Ընին անվանել է իր ընկերը ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Կոմոտինի Խաղաղության հրապարակը և Յանինայի քաղաքապետարանի շենքը լուսավորվել են Հայաստանի Հարապետության դրոշի գույներով Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուՀունաստանը Բուլղարիային կվերադարձնի Սամուիլ ցարի մասունքները. BTA Այս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանԷլֆիք Զոհրաբյանը՝ «Եվրասիական հեքիաթ 2026» միջազգային մրցույթի դափնեկիր Իտալիայի ՊՆ-ն հայտարարել է Իրաքից իր բոլոր զորքերի դուրսբերման մասին Բենզինը կրկին թանկացել էՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԹեհրանը բողոք է ներկայացրել միջազգային կառույցներին՝ իրանական ավիաընկերությունների դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների պատճառով Ալիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Թրամփն աջակցել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցների մեղմացման ծրագրինԸնտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանՏեսանյութ ողբերգական դեպքիցՄի՛ փորձեք գլուխ դնել մեզ հետ՝ ոչ հիմա, ոչ էլ երբևէ. Նեթանյահու ՀՀ դեսպանություններն ու հյուպատոսական հիմնարկները ժամանակավորապես անձնագրեր չեն տրամադրի Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրենին. ի՞նչ են քննարկել COVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ Մխիթարյան«Ոսկե գնդակ-2026»-ի քվեարկությունն ավարտվել է Երևանում վերամբարձ կռունկ է ընկել․ կան զnհեր Երեխան ընկել է իններորդ հարկի պատուհանից և մահացելՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Գործող իշխանությունը չորով ասում է՝ ունեմ մանդատ ինչ ուզեմ կանեմ, և հստակ գիտի՝ ինչ է անելու, ինչու, և որ հերթականությամբ. Վահե Հովհաննիսյան