Ֆիլիպինյան բանտի վրա զինյալների հարձակման արդյունքում 28 բանտարկյալ է փախել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը սատարող իսլամական ծայրահեղականների մի խումբ Ֆիլիպինների հարավում հարձակում է գործել բանտի վրա: Արդյունքում 28 բանտարկյալներ կարողացել են փախուստի դիմել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով AFP-ն:
Հարձակում են գործել Մարավի քաղաքի բանտի վրա: Տեղական ոստիկանության տվյալներով՝ ֆիլիպինյան «Մաուտե» իսլամական խմբավորման 50 զինյալներ զինաթափել են բանտապահներին եւ ազատել իրենց 8 համախոհներին:
Օգտվելով ստեղծված վիճակից՝ փախուստի է դիմել եւս 20 բանտարկյալ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



