Աշխարհի լավագույն հյուրանոց է ճանաչվել իռլանդական Ashford Castle-ը
ԼԱՅՖԱյս տարվա լավագույն հյուրանոց է ճանաչվել իռլանդական հինգաստղանի Ashford Castle հյուրանոց, որը տեղակայված է XIII դարի ամրոցում, 141.6 հա տարածքի վրա, Մեյո կոմսությունում։ Հյուրանոցն ունի 82 շքեղ համար։ Այն աչքի է ընկնում իր մթնոլորտով, էլեգանտությամբ, դիզայնով և սպասարկմամբ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Հյուրանոցը լավագույնն է ճանաչվել լյուքս դասի զբոսաշրջային բիզնեսի համաշխարհային պրոֆեսիոնալների կողմից։ Հյուրանոցն ստացել է զբոսաշրջային բիզնեսի պրոֆեսիոնալների միջազգային Virtuoso ցանցի հիմնադրած ամենամյա մրցանակը։



1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



