Շոտլանդիայում օդաչուներ են ձերբակալվել. մտադիր էին հարբած վիճակում չվերթ իրականացնել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՇոտլանդիայի ոստիկանությունն ամերիկյան United Airlines ավիաընկերության երկու օդաչուների է ձերբակալել, որոնք պատրաստվում էին հարբած վիճակում Գլազգո-Նյուարք (Նյու Ջերսի նահանգ) չվերթն իրականացնել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Press Association գործակալությունը:
Օդանավակայանի սպասարկող անձնակազմը կասկածել է, որ 35 եւ 45 տարեկան օդաչուները ոչ սթափ վիճակում են: United Airlines-ը հաստատել է նրանց ձերբակալության մասին լուրը՝ հավելելով, որ նրանց հեռացրել է մասնագիտական պարտականությունների կատարումից:
Շոտլանդիայից ԱՄՆ էր պատրաստվում ուղեւորվել 141 մարդ: Օդանավը Գլազգոյի օդանավակայանից մեկնել է անձնակազմը փոխելուց հետո:
Ակնկալվում է, որ օգոստոսի 29-ին մեղադրյալները կկանգնեն Փեյսլի քաղաքի դատարանի առջեւ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



