Մերկելն անժամանակ է համարել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրամիության կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկման հարցն անժամանակ է, բայց կարող է օրակարգում հայտնվել, եթե Մոսկվան կատարի Մինսկի համաձայնագրերը: Այդ մասին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը օգոստոսի 28-ին հայտարարել է ARD հեռուստաալիքի եթերում:
«Հաշվի առնելով «Միսնկի» իրագործման ընթացքը, ցավոք, ոչ»,- ասել է Մերկելը՝ ի պատասխան լրագրողի այն հարցին, թե չի եկել արդյոք պատժամիջոցները չեղյալ հայտարարելու ժամանակը:
Միեւնույն ժամանակ կանցլերը նշել է, որ Մինսկի համաձայնագրերի կատարման առաջընթացի դեպքում սահմանափակումների վերացումը «կհայտնվի օրակարգում»: «Կարեւոր է աշխատել Ուկրաինայում հակամարտության լուծման համար: Ժամանակը չի սպասում»,- Մերկելի խոսքը մեջբերել է ՏԱՍՍ գործակալությունը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



