Միապետերի հարսանիքների 5 ամենաարտասովոր տորթերը
ՖՈՏՈ1. Բրիտանիայի Էլիզաբեթ Երկրորդ թագուհու հարսանիքի համար 1947-ին պատրաստվել է տորթ, որի բարձրությունը հասնում էր 3 մետրի, այն կշռում էր 227 կգ: Տորթը պատրաստել էին McVitie and Price ընկերության հրուշակագործները:
2. Արքայադուստր Դիանայի և արքայազն Չարլզի համար պատրաստված տորթը: Հարսանիքի հյուրերին ներկայացվել էր 5 մետր բարձրություն ունեցող տորթ, որը պատրաստել էր թագավորական ռազմածովային խոհանոցային դպրոցի շեֆ-խոհարար Դևիդ Էյվերին:
3. Երրորդ հորիզանականում է հայտնվել Քեյթ Միդլթոնի և արքայազն Ուիլյամի հարսանեկան տորթը՝ պատված սպիտակ գլազուրով: Այն պատրաստել է հայտնի հրուշակագործ Քեյրնսը:
4. Չորրորդ տեղում է հայտնվել Հորդանանի Ռանիա թագուհու և նրա ամուսնու՝ Ալբերտ արքայի համար պատրաստված տորթը: Քառակուսի տեսք ունեցող և թագերով զարդարված տորթն այնքան մեծ էր, որ նորապսակներն այն կտրել են իսկական թրով:
5. Ամենաշքեղ հարսանեկան տորթերի շարքը փակում է Շվեյցարիայի արքայադուստր Վիկտորիայի տորթը, որը բաղկացած էր 11 հարկերից և կշռում էր 250 կգ, իսկ բարձրությունը կազմում էր 3 մետր: