Երևան, 30.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ազատվեք խանդից. խորհուրդներ

ԼԱՅՖ

Շատ-շատերին դուր է գալիս, երբ իրենց զուգընկերը խելագարվում է կույր խանդից: Այդպիսիք երեւի թե ընդունում են ժողովրդական հայտնի իմաստնությունը` «Խանդում է, ուրեմն սիրում է»: Բայց շատ լեդիների էլ ոչ միայն դուր չի գալիս խանդը, այլև հաճախ դառնում է հարաբերությունները պարզելու պատճառ, անգամ` հանգեցնում զույգի բաժանության: Ինչպե՞ս վարվել, ինչպե՞ս սովորել վերահսկել ինքդ քեզ` թույլ չտալով` գիտակցությունը ենթարկվի թունավոր էմոցիաներին: LADYNEWS-ն առաջարկում է Ձեզ մի քանի օգտակար մեթոդներ:

Հետեւեք հայելու մեջ Ձեր արտացոլանքին

Ամերիկացի հոգեբանների կարծիքով` շատ հաճախ խանդի պատճառ են դառնում բարդույթները: Շատ կանանց են այցելում այնպիսի մտքեր, թե շրջապատի կանայք ավելի գեղեցիկ են, գրավիչ: Նմամ դեպքերում, հարգելի լեդիներ, սկսեք ակտիվ հետեւել Ձեզ: Ինչքան վստահ լինեք ինքներդ Ձեզ վրա, այնքան խանդելու առիթներ կունենա Ձեր սիրեցյալը, այլ ոչ թե Դուք: Ի վերջո, կնոջը գեղեցկացնում է ոչ թե անթերի կառուցվածքը, այլ խարիզման եւ ներքին հմայքը, որոնք էլ հիմնվում են կնոջ` սեփական անձի հանդեպ առողջ ու բարձր ինքնագնահատականի վրա:

Մի ամաչեք Ձեր զգացմունքներից

Շատ կարեւոր է չկորցնել ինքնատիրապետումը կարեւոր իրավիճակում, չընկնել ծայրահեղությունների մեջ` թաքցնելով սիրելիից ինչպես պոզիտիվ, այնպես էլ նեգատիվ էմոցիաները. դա սխալ է: Պետք չէ ամաչել զգացմունքներից: Եթե զգում եք` ինչ-որ իրավիճակում Ձեր սիրելին նեղացրել է Ձեզ, ապա ասեք նրան այդ մասին, այնպես արեք` իմանա: Խելացի քննարկումները կօգնեն Ձեզ միմյանց հանդեպ լիարժեք վստահություն ունենալ ու հասնել ներդաշնակության, իսկ Ձեզ զուգընկերն էլ կդառնա ավելի ուշադիր Ձեր հանդեպ:

Մի մոռացեք հիշեցնել սիրելիին` ինչքան կարեւոր է նա Ձեզ համար

Պետք է սովորել ոչ միայն պահանջել, այլ նաեւ տալ: Անգամ ոչ այդքան հաճելի սիրային հարցերը քննարկելիս մի մոռացեք հիշեցնել նրան, թե ինչքան ուժգին եք իրեն սիորւմ եւ ինչքան թանկ է նա Ձեզ համար: Հիշեք՝ ամեն տեղ է խաղաղությունը ցանկալի, իհրակե, չափի մեջ:

Ունեցեք համատեղ հոբբի

Շատ լավ է, երբ զույգն ունենում է ընդհանուր հետաքրքրություն: Այդպես Դուք հնարավորություն կունենաք ավելի շատ ժամանակ միասին անցկացնել, եւ այդ միասին անցկացրած ժամանակն էլ հաճելի կլինի Ձեզ համար: Ադ հետաքրքրությունների շրջանակը կարող է սկսվել ակտիվ ինչ-որ բանից, վերջանալ, օրինակ, թիթեռների հավաքածու ունենալով:

Հանգստացեք միմյանցից

Վերոնշյալ խորհուրդը այս մեկին չի հակասում: Պարզապես հիշեք` ինչքան էլ միմյանց շատ սիրեք, միեւնույնն է, բոլորին է պետք որոշ ժամանակ միմյանցից հեռացում: Երբեմն շատ օգտակար է նստել միայնակ եւ լսել լռությունը` անցկացնելով ներքին երկխոսություն ինքդ քեզ հետ: Այդպես հնարավոր է շատ օգտակար բաներ իմանալ: Ցանկալի է` ի մի բերեք Ձեր մտքերը` կապված խանդի, վիրավորանքների եւ այլնի հետ՝ պայմանով, որ Դուք կլինեք ինքներդ Ձեր քննադատը, այ լոչ թե բողոքող մեկը, ով ցանկություն կունենա լացելու եւ իրեն խղճալու:

LADYNEWS.am

Կոմոտինի Խաղաղության հրապարակը և Յանինայի քաղաքապետարանի շենքը լուսավորվել են Հայաստանի Հարապետության դրոշի գույներով Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուՀունաստանը Բուլղարիային կվերադարձնի Սամուիլ ցարի մասունքները. BTA Այս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանԷլֆիք Զոհրաբյանը՝ «Եվրասիական հեքիաթ 2026» միջազգային մրցույթի դափնեկիր Իտալիայի ՊՆ-ն հայտարարել է Իրաքից իր բոլոր զորքերի դուրսբերման մասին Բենզինը կրկին թանկացել էՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԹեհրանը բողոք է ներկայացրել միջազգային կառույցներին՝ իրանական ավիաընկերությունների դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների պատճառով Ալիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Թրամփն աջակցել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցների մեղմացման ծրագրինԸնտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանՏեսանյութ ողբերգական դեպքիցՄի՛ փորձեք գլուխ դնել մեզ հետ՝ ոչ հիմա, ոչ էլ երբևէ. Նեթանյահու ՀՀ դեսպանություններն ու հյուպատոսական հիմնարկները ժամանակավորապես անձնագրեր չեն տրամադրի Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրենին. ի՞նչ են քննարկել COVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ Մխիթարյան«Ոսկե գնդակ-2026»-ի քվեարկությունն ավարտվել է Երևանում վերամբարձ կռունկ է ընկել․ կան զnհեր Երեխան ընկել է իններորդ հարկի պատուհանից և մահացելՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Գործող իշխանությունը չորով ասում է՝ ունեմ մանդատ ինչ ուզեմ կանեմ, և հստակ գիտի՝ ինչ է անելու, ինչու, և որ հերթականությամբ. Վահե Հովհաննիսյան Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն ԳրիգորյանՊուտինն արգելել է ֆիզիկական անձանց, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին 1 միլիոն ռուբլին գերազանցող կանխիկ ռուբլի դուրս բերել ԵԱՏՄ և մի շարք այլ երկրներ ԱՄՆ-ի և Իրանի միջև լիարժեք բանակցություններ դեռևս չկան. Գրոսի «ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետներիԿԲ խորհրդի անդամների միլիոնները․ ինչպես են փոխվել նրանց ավանդները, արժեթղթերն ու եկամուտները