Անդրեն արժանացել է «The Best Armenian Male Act» մրցանակին Daf BAMA Music Awards-ում
ՖՈՏՈԼife.tert.am-ը գրում է.
Գերմանիայում օգոստոսի 27-ին կայացել է գերմանական հեղինակավոր Daf BAMA Music մրցանակաբաշխությունը, որին նոմինացված էին մի շարք սիրված արտիստներ` Alvaro Soler-ն ու Jennifer Lopez-ը, Maître Gims-ը, Timati-ն, Sergey Lazarev-ը, Ani Lorak-ը և շատ ու շատ հայտի դեմքեր:
Հայաստանից մրցանակաբաշխությանը մասնակցել են Սիրուշոն և Անդրեն:
Վերջիններս իրենց ֆեյբուքյան էջում տեսանյութեր և լուսանկարներ են հրապարակել մրցանակաբաշխության փորձից և կարմիր գորգի արարողությունից:
Նշենք, որ մրցանակաբաշխությանը Անդրեն արժանացել է «The Best Armenian Male Act» մրցանակին:
«Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց ովքեր քվեարկեցին իմ օգտին։ Ձեր շնորհիվ ես արժանացա լավագույնի տիտղոսին արդեն միջազգային հարթակում»,- գրել է Անդրեն:

1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
3
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



